ՆԺԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Նոր ժամանակներ» կուսակցության 6-րդ հերթական համագումարը: Համագումարի օրակարգում մի շարք ներքին եւ արտաքին հարցեր են: Այսինքն` ինչպես Եվրասիական միությանը մաս կազմելուն, ներքին քաղաքական զարգացումներին անդրադարձ-ելույթներ, այնպես էլ առաջիկա համապետական` խորհրդարանական եւ նախագահական եւ արտահերթ կամ հերթական  ընտրություններին ՆԺԿ-ի մասնակցության վերաբերյալ ընդունվելիք  բանաձեւեր: Ինչպես հայտնեց կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` նախատեսված են նաեւ կուսակցության նախագահի եւ վարչության ընտրություններ:
Համագումարին այլ կուսակցությունների ներկայացուցիչներ հրավիրված չեն: «Որովհետեւ սա մեր համագումարն է` նվիրված մեր ներքին խնդիրներին, եւ մենք որեւէ քաղաքական շոու սարքել չենք ուզում»,-«Ժողովուրդ»-ին մեկնաբանեց Արամ Կարապետյանը:




Լրահոս