Oxford-ի 40 հատորանոց բառարանը չի տպագրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի ամենահայտնի բառարաններից մեկի՝ Oxford English Dictionary-ի (OED) հաջորդ հատորները կարող են չհայտնվել գրախանութներում, քանի որ դրանք անհնար է տպել ամբողջությամբ իրենց չափազանց մեծ ծավալի պատճառով։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, բառարանը հասանելի կլինի ընթերցողին միայն առցանց տարբերակով. այն կունենա 40 հատոր։

Նորաստեղծ բառերն այնքան շատ են, որ նոր բառարանը պատրաստ կլինի միայն 2034-ին։ Oxford University Press-ը՝ բառարանի հրատարակիչը, տեղեկացրել է, որ OED3-ի տպագիր տարբերակը կհայտնվի միայն այն դեպքում, եթե դրա պահանջարկն, իրոք, շատ մեծ լինի։




Լրահոս