Արթուր Բաղդասարյանը չի կարողանում կտրվել իշխանությունից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած նախորդ շաբաթ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ՕԵԿ-ը հայտարարեց իշխանական կոալիցիան լքելու մասին, սակայն անձամբ Բաղդասարյանը չի կարողանում կտրվել իշխանությունից: Նա շարունակում է պաշտոնավարել որպես ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ավելին` նույնիսկ մեկնել  Մոսկվա` գործուղման: Փաստորեն ստացվում է, որ ՕԵԿ-ն այլեւս իշխանության մեջ չէ, բայց ՕԵԿ ղեկավարն օգտվում է իշխանական բոլոր առավելություններից` ծառայողական բնակարան, ծառայողական ավտոմեքենաներ, թիկնազոր, գործուղումներ եւ վերջապես` բարձր աշխատավարձ: Միայն թե, խոստովանենք, սա այնքան էլ ազնիվ չէ, երբ մի կողմից՝ կուսակցությունը հայտարարում է ընդդիմիություն դառնալու մասին, մյուս կողմից` կուսակցության ղեկավարը շարունակում է պաշտոնավարել պետական բարձր դիրքում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      




Լրահոս