Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է Կաթողիկոսին մեղադրանք առաջադրած քննիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը հայտնի դարձավ, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրած քննիչը Արա Ավագյան է, որը նախկինում աշխատել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, իսկ այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ է։

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է։ «Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել: ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում։ 6 եպիսկոպոսներ չեն մասնակցի Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին․ Քննչական կոմիտեն նրանց արգելել է լքել ՀՀ տարածքը։ Քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանը մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Ակտը վերաբերում է ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդին՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս