ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՔՆՆԻ
2012թ. մարտի 6-ին ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է առնելու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը` «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի զ) ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: «Քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարեւոր եւ ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական եւ ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ»,-նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

ՍԱՐՔԵԼ ԵՆ
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը սփյուռքահայ բարեգործ Նարեկ Հարությունյանի կալանավորման կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Հարությունյան ընտանիքն առանձնանում է հայ մշակույթի եւ արվեստի բնագավառում վերջին տասնամյակում կատարած որակական եւ քանակական տեսակետից բացառիկ ներդրումներով` հիմնելով արվեստի եւ մշակույթի իր տեսակի մեջ եզակի կենտրոններ Երեւանում եւ Շուշիում, իրականացնելով հարյուրավոր մշակութային նախագծեր Հայաստանում եւ արտերկրում: Ավելին, Հարությունյան ընտանիքը եւ Նարեկ Հարությունյանն այն առաջին սփյուռքահայերն են, որոնք խոշոր ներդրումներ են արել ազատագրված տարածքներում` հիմնելով Քնարավան գյուղը Քարվաճառի շրջանում: Հատկանշական է, որ նման զարգացումները հետեւել են օրեր առաջ սփյուռքին ուղղված Սերժ Սարգսյանի ամպագոռգոռ կոչերին` համագործակցել, ներդնել, վերադառնալ Հայաստան»:

ՐԱՖՖԻ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե կուսակցության դռները բաց են բոլորի համար: «Կարծում եմ, որ մեր դժբախտությունները կապված են այն խնդրի հետ, որ յուրաքանչյուր ուժ ուզում է հանդես գալ իր փոքրիկ դրոշի ներքո: Մինչդեռ ամեն ուժ պիտի հասկանա, որ իր փոքրիկ արահետը չի կարող մեծ հարցեր լուծել: Եթե իրապես կա գաղափարական միասնականության հավանականություն, մենք պատաստ ենք համագործակցել»: armlur.am-ի տեղեկացմամբ` Հովհաննիսյանը նաեւ ասել է, թե  անմիաբան իրավիճակի հիմնական պատասխանատվությունը գտնվում է «Ժառանգություն»-ից դուրս:
    
«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ՈՒՄ
Դեկտեմբերի 15-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հավաք է կազմակերպելու` Հայասատանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ նշելու  Նոր տարին: Ըստ henaran.am-ի տեղեկությունների՝ բացի Սերժ Սարգսյանից, ՀՀԿ-ականներից ու տարատեսակ պաշտոնյաներից, միջոցառմանը ներկա կլինեն նաեւ հավաքականի մոտ 100 երկրպագուներ:  

ՊԱՌԿԱԾ ԿԱԽՎԵԼ Է
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի ձերբակալվածների համար սահմանված նախնական պահման խցում գտել են նախկինում երկու անգամ դատապարտված, Գյումրու բնակիչ 43-ամյա Գոռ Մարզպետի Մանուկյանի դիակը: Ըստ armlur.am-ի տեղեկությունների` նա ինքնասպանություն է  գործել  պառկած վիճակում, սավանով մահճակալից կախվելու միջոցով:

5000 ԴՐԱՄ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Մանվել Բադեյանը հայտարարել է, թե իր խոսքը` կապված նախկին խորհրդարանական ընտրություններից մեկի ժամանակ իր կողմից 5000 դրամ ընտրակաշառք վերցնելու հետ, նենգափոխվել է: «Ես ասուլիսում հստակ նշել եմ, որ խոսքը նախորդ խորհրդարանական ընտրություններից մեկի մասին է, ոչ թե վերջին խորհրդարանական ընտրությունների մասին»,-ասել է նա:




Լրահոս