Ապրիլի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6 աստիճանով, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։





























