Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Լիբանանի հարավ-արևելքում գտնվող Ջաբուրա բնակավայրին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով լիբանանյան NNA ազգային գործակալությանը:
«Արևածագին Արևմտյան Բեկաայի Ջաբուրայի արվարձաններին թշնամական անօդաչու սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել», – ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելը, համաձայն «Հեզբոլլահ» շարժման վերջին հայտարարության, խախտել է այն ավելի քան 200 անգամ՝ կիրառելով մարտական ավիացիա, անօդաչու սարքեր և հրետանի, ինչպես նաև ականապատման միջոցով պայթեցնելով տներ լիբանանյան բնակավայրերում:
«Հեզբոլլահ»-ը իր հերթին երեքշաբթի հայտարարել է հրադադարի ռեժիմի մեկնարկից ի վեր առաջին մարտական գործողության մասին՝ ի պատասխան իսրայելական խախտումների:





























