Armenian text to speach

Ժողովրդավարություն՝ առանց ընդդիմության և տարբերվող կարծիքի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում մայիսի 4-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ մայիսի 5-ին մայրաքաղաքում անցկացվում է նաև առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը։ ԵՄ-ն ներկայացնում են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնական հաղորդագրություններով՝ հանդիպումները Երևանում համախմբում են ավելի քան 40 առաջնորդների։

Երևանում անցկացվող ԵՄ գագաթաժողովի ֆոնին Հայաստանի ընդդիմադիրներ ուժերի մեծ մասը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում քննադատռցին այն փաստը, որ եվրոպացի ղեկավների կողմից Հայաստանի ոչ մի ընդդիմադիր, անգամ եվրոպամետ և արևմտամետ ուժերի ներկայացուցիչ, հրապարակային ընդունելություն կամ հանդիպում չի ունեցել եվրոպացի հյուրերի հետ։ Սա ուշագրավ է հատկապես այն առումով, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի առկայության պայմաններում, ըստ նրանցից շատերի, տպավորություն է, թե Հայաստանի քաղաքական դաշտը սահմանափակվում է միայն իշխանական ՔՊ-ով:

Հանդիպումների կամ լուսանկարների մասին հրապարակային տեղեկությունների բացակայությունը, ընդդիմադիրների գնահատմամբ, ոչ միայն անտեսում է այլ ուժերի գոյությունը, այլ նաև քննադատելի ազդակ է փոխանցում՝ հատկապես ժողովրդավարության մասին հայտարարությունների համատեքստում։ Ժողովրդավարություն միայն իշխանության հետ հանդիպումներով չի կարող կառուցվել: Գագաթնաժողովի ֆոնին ընդդիմադիրներն ու Արցախից տեղահանվածները երեկ բողոքի ակցիա են անցկացրել համալիրի մոտ՝ բարձրաձայնելով Հայաստանում, իրենց խոսքով, ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հետապնդումների և Բաքվում պահվող հայերի հարցը։

Ցուցարարները շարժվել են դեպի գագաթնաժողովի վայր և կոչ արել եվրոպացի պաշտոնյաներին չանտեսել իրենց բարձրացրած խնդիրները, իսկ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանում կան «քաղաքական բանտարկյալներ»։ Առնվազն տարակուսելի է, թե քաղբանտարկյալներ պահող իշխանությանը ԵՄ-ն ինչպես է ողջունում:




Լրահոս