Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով: Այսօր առանձին շրջաններում սպասվում է ձյուն, առայժմ առատ տեղումներ չեն գրանցվի, այլ շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն: Քամին` հյուսիս-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում 15-20մ/վրկ: Լեռնանցքներում հնարավոր է բուք, ավտոճանապարհների առանձին հատվածներում` ցածր տեսանելիություն:Ըստ meteo-tv-ի, անկախ նրանից` տեղումներ կան, թե ոչ, հնարավոր է` մերկասառույց ձևավորվի: Օդի ջերմաստիճանը կսկսի օրեցօր նվազել: 




Լրահոս