Հ Բագրատյան. Եթե ընտրությունները չկեղծեն ՀԱԿ-ը կհավաքի ձայների 40-45 % -ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը կմնա մենակ,-այսպես արտահայտվեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի ենթահանձնաժողովի նախագահ,տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:Նա այն համոզմունքը հայտնեց, որ մայիս ամսին քաղաքական լուրջ փոփոխություններ են գրանցվելու:”Մենք ամեն օր ձայներ ենք հավաքում եւ ՀԱԿ-ը ընտրություններին կհավաքի ամենաքիչը ձայների 40-45%-ը, եթե իհարկե չկեղծեն: Այս պահին վստահ եմ, որ ՀԱԿ-ը ընտրություններին կգնա այն թիմով, որ հիմա կա: Բայց մեր դռները բաց են”,-ասաց Հրանտ Բագրատյանը:




Լրահոս