ՖՈՐՇ. ԻՄ ԵՐԵՎԱՆՆ ԷԼ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

– Ձեր մանկության վարդագույն Երեւանը շա՞տ է տարբերվում այսօրվա «նորաձեւ» Երեւանից: – Ես երջանիկ մանկություն եմ ունեցել իմ Երեւանում: Երեւանն ինձ համար իմ  Թումանյան փողոցն է, Պուշկինի փողոցն է, Չայկովսկու դպրոցն է: Այսօր Էլ 70-ականների Երեւանը չի: Շատ ուրիշ է այսօրվա քաղաքը:- Ինչո՞վ է տարբեր:- Մեր ժամանակ քաղաքը սեւ ու սպիտակ էր, հիմա գունավոր է:- Այսինքն, այսօրվանն ավելի՞ լավն է:- Ոչ, ես սեւ եւ սպիտակն էի սիրում:- Իսկ քաղաքի ճարտարապետության մեջ ի՞նչը կփոխեիք:- Ես ճարտարապետ չեմ եւ իրավասու չեմ կարծիքներ հայտնելու: Մի քանի բաներ կան, որ ինձ դուր չեն գալիս: Հենց էտ նույն Հյուսիսային պողոտան, որի մասին մինչեւ հիմա լիքը խոսակցություններ ա գնում: Սկիզբը ինձ էլ դուր չի գալիս, բայց մեջտեղներից ու վերջում սկսում եմ հավանել:- Ինչպե՞ս հասկանանք: – Դուրս չի գալիս, որովհետեւ փորձել են նմանակել ինչ-որ նյույորքյան երկնաքերների: Օպերան պետք է միշտ բարձր լինի, քան ցանկացածի տունը: Երաժշտությունը միշտ բարձր է, ու կյանքն է ներդաշնակության մեջ: Եթե չկա հարմոնիա, կյանք էլ չի լինի:- Ըստ Ձեզ, ո՞րն է մեր քաղաքի ամենաանճաշակ շինությունը:- Հենց էն ուղղանկյուն, թե եռանկյուն շենքերը, չեմ էլ իմանում: Հասկացաք չէ՞, խոսքս որ շենքերի մասին է: Այ, դրանք են ամենավատը: Մնացածը լավն են: – Իսկ ամենասիրելի փողո՞ցը որն է:- Ղուկասյան փողոցը, որը հիմա Փարպեցու անվան է դարձել: – Երբ քանդում էին Երիտասարդական պալատը, որտեղ քիչ երեկոներ չի անցկացրել հենց Ձեր ժամանակաշրջանի երիտասարդությունը, ինչո՞ւ չբողոքեցիք: –  Այ, հենց Կուկուռուզնիկի “իպսպվօռ ոՈՐ”-ի հետ շատ լավ հուշեր ունեմ: Դպրոցական տարիներին ընկերներով հավաքվում էինք, մի քանի ընկերուհիներ էինք հրավիրում ու միասին լավ ժամանակ անցկացնում: Պարտադիր պետք է լիներ սեւ ֆիլտրով «Ախթամար»  ու կարգին կոնյակ: Մինչեւ հիմա հիշում եմ, որ էնտեղ նվագում էր Հունանը: Լավ երաժիշտ էր:  Կուկուռուզնիկը քանդելուց առաջ ես եղա էնտեղ ու տեսա, թե ինչ նողկալի վիճակի մեջ է այդ շենքը: Ճիշտ է, որպես քաղաքի սիմվոլ, իհարկե, սիրտս ցավում է: Բայց եթե այդ շենքը չքանդվեր, մի օր կփլվեր, ու մենք զոհեր կունենայինք:Ափսոսում եմ ու նաեւ չեմ ափսոսում, որովհետեւ քանդելուց առաջ տեսել եմ, ինչ վիճակում էր ու ինձ ամեն վայրկյան թվում էր, թե շենքը հիմա կփլվի իմ գլխին: Հիմա ես նկարում եմ տեսահոլովակ «Երեւանը մենք ենք» երգի հիման վրա, ու դուք կտեսնեք բազմաթիվ շինություններ ու շենքեր, որոնք հիմա չկան: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս