ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չմասնակցել վաղը Վիլնյուսում մեկնարկելիք ԵՄ արեւելյան գործընկերության համաժողովին: Նույն աղբյուրների պնդմամբ՝ հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, եւ Վիլնյուսում նախատեսված է ստորագրել 3-էջանոց հայտարարություն, որտեղ կողմերն արձանագրելու են, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել ՀՀ-ում, եւ ՀՀ-ի առաջ դեպի Եվրոպա դռները փակված չեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը ՀՀ եվրաինտեգրացիայի շուրջ բանակցություններ տանելուց եւ վերջին պահին հրաժարվելուց հետո խուսափում է ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից, հատկապես վիլնյուսյան համաժողովում, որտեղ պետք է ստորագրվեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Ի՞նչ իմանաս, միգուցե այնտեղ եվրոպացիները փորձեն նորից համոզել Ս. Սարգսյանին՝ գնալ դեպի Եվրոպա: Նախագահականից Ս. Սարգսյանի` Վիլնյուս չմեկնելու մասին լուրը ճշտել չհաջողվեց. մեր գրավոր հարցը մնաց անպատասխան: Գուցե Ս. Սարգսյանը վերջին պահին փոշմանի՞:




Լրահոս