Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ գրողների միության անդամների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել ԼՂՀ գրողների միության մի խումբ անդամների հետ` կազմակերպության ղեկավար Վարդան Հակոբյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության զարգացմանը եւ մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել գրողների դերը երկրի զարգացման եւ ազգային արժեքների պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում` հավելելով, որ գրողների միության հիմնախնդիրներն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:




Լրահոս