ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դժվար եմ պատկերացնում, թե այսօր ժամանակակից մարդուն, այն էլ ուսուցչին, կարող են ասել` դու պետք է այս կուսակցության անդամը լինես, որովհետեւ դա պետք է»:

Արմեն Գեւորգյան hayatsk.am

Իսկ արժե արդյոք իրականության մասին պատկերացումներով խոսել, երբ ընդամենը հարկ է բաց աչքերով նայել իրադարձություններին: Փաստն այն է, որ ոչ միայն ուսուցիչները, այլեւ մտավորականի կարգավիճակ ունեցող պետական հիմնարկների աշխատակիցներն այս ընտրություններից առաջ նույնպես զանգվածաբար հանրապետականացվում են: Ուսուցչին, իհարկե, երբեք էլ պետք չէ ՀՀԿ անդամ լինել, բայց կուսակցական տոմսերի զանգվածային բաժանումն այս կուսակցության ղեկավարների չբացահայտված տարերքներից է: Ակնկալիքն էլ պարզ է. նաեւ այս գնով քվեներ ապահովել Հանրապետականի համար, քանի որ իրական ձայներ չկան:  




Լրահոս