Ուկրաինան Ռուսաստանի գազը կգնի 350 դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազային պատերազմը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շուտով կարող է ավարտվել: «Նեֆտեգազի» և «Գազպրոմի» մամլո ծառայությունները հայտարարել են, որ, ամենայն հավնականությամբ, իրենց կհաջողվի համաձայնության գալ. գրում է Сегодня-ն:

Հիշեցնենք, որ Ուկրաինան միչն օրս չի մարել Ռուսաստանի պարտքը տարեսկզբից մատակարարած գազի դիմաց, քանի որ վիճարկում է դրա բարձր գինը: Ապրիլից Ռուսաստանը պահանջում է 1000 խմ գազի դիմաց վճարել 485 դոլար` նախկինում եղած 268,5 դոլարի դիմաց, սակայն Ուկրաինան չի համաձայնում` այդ գինը համարելով ոչ շուկայական: Ռուսաստանը պահանջում է սկզբում մարել պարքը, հետո նոր՝ սակարկել գնի հնարավոր իջեցման շուրջ:

Անկախ փորձագետների կարծիքով՝ կողմերը կպայմանավորվեն մինչև հունիսի 9-ը, երբ լրանում է գազի դիմաց կատարվելիք վճարումների ժամկետը: ԵՄ-ն համաձայնել է վճարել ձմռանը Եվրոպային մատակարարվելու նպատակով Ուկրաինայում պահեստավորվող գազի դիմաց (մինչև 15 մլրդ խմ): Փոխարենը՝ Ուկրաինան կարող է ապրիլից ստացվող գազի դիմաց վճարել 350 դոլար և անմիջապես մարել իր պարտքը ԱՄՀ-ից ստացվող գումարներով:




Լրահոս