Սլավյանսկում ռուս լրագրողներ են կորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլավյանսկում անհետացել են «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրողները: Օպերատոր Անդրեյ Սուշենկովը և ձայնային ռեժիսոր Անտոն Մալիշևը, որոնք գտնվում են Սլավյանսկում գործուղման մեջ, ուրբաթ օրվանից դադարել են կապի մեջ լինել. տեղեկացրել է Россия 24 հեռուստաալիքը:

Սուշենկովը և Մալիշևը ուղևորվում էին Դոնեցկից Սլավյանսկ: Հունիսի 4-ին նրանք պաշտոնապես մեկնել են Ուկրաինա՝ նախագահ Պորոշենկոյի երդմնակալությունը լուսաբանելու: Սկզբում նրանք փորձել են սովորական ճանապարհով գնալ, սակայն այն արգելափակված է եղել ուկրաինական բանակի կողմից: Այդ պատճառով լրագրողները ստիպված են եղել շրջանցող ճանապարհն ընտրել, որը 50 կմ-ով երկար է:




Լրահոս