ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼԸ՝ ՄԱԼԹԱՅՈՒՄ

«Մանկական եվրատեսիլ-2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն իրենց հայտերը սույն թվականի հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը` հետեւելով մասնակցության բոլոր կանոններին: Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաեւ Եվրոպական միությանն անդամակցելու առիթով: Ի դեպ, առաջին անգամ «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում:

250.000 ԴՈԼԱՐ՝ ԶԳԵՍՏԻ ԴԻՄԱՑ

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախկին սիրուհի Մոնիկա Լեւինսկուն 250.000 դոլար է առաջարկվել իր հայտնի կապույտ զգեստի համար: Համաձայն Լեւինսկու ցուցմունքների՝ նա հենց այդ մուգ կապույտ զգեստով է եղել 1997-ին` նախագահի հետ Օվալաձեւ սենյակում ժամադրության ժամանակ: Լաս Վեգասի Էրոտիկ ժառանգության թանգարանի սեփականատեր Հարի Մոնին նամակ է գրել Մոնիկային, որում ոչ միայն ցանկություն է հայտնել գնելու նրա զգեստը, այլեւ հրավիրել է իր մոտ աշխատանքի՝ տարեկան 100.000 դոլար աշխատավարձով:

ՍՊԱՍՈՒՄ Է ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ

Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջը շուտով միանգամից 2 քույրիկ կունենա: Բուքինգհեմյան պալատում հաստատել են, որ արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, իսկապես հղի է եւ սպասում է երկվորյակ աղջիկների: Տեղեկություններ կան, որ դքսուհին գիրացել է 5կգ-ով, սակայն չի նշվում հղիության ժամկետը: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին այն մասին, որ Քեյթը, ով երազում է դուստր ունենալ, հատուկ դիետա է պահել՝ հենց աղջիկ երեխայով հղիանալու համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

07.05.2014թ. կորել է Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղի կնիքը: Խնդրում եմ այն անվավեր համարել:
Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի լիազոր անձ՝ Արա Բարսեղյան։




Լրահոս