ԲՌՆԵԼ ԲԵՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` «Հայռուսգազարդ» ընկերության Արտաշատի տեղամասի նախկին պետ Հովհաննես Ղազարյանի որդուն` Վիլեն Ղազարյանին, ոստիկանությունը նախօրեին տեղափոխել է Հայաստան` ոստիկանության Արտաշատի բաժին: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր Օդեսայում, քանի որ մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ: Վիլենը բախվել էր ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու եւ եղբորորդու հետ, երբ հնչեցին կրակոցներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը` ավելացնելով, որ փետրվարի 8-ին Կիեւ-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխվել հետախուզության մեջ գտնվող Վիլեն Ղազարյանը: Հարուցվել է քրեական գործ 34 (հանցափորձ) հոդվածի եւ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով` սպանություն` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Վիլենը կալանավորված է:




Լրահոս