ԴԵՄ ԿՔՎԵԱՐԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ԲՀԿ-ականներն ԱԺ նիստը բոյկոտեցին, քանի որ ՀՀ կառավարությունը ներկայացրել էր «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է 3 մլն դրամից սկսած բոլոր գործարքները կատարել բանկային փոխանցումներով: ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե այդ նախագիծը կրկին նույն ձեւով վերադառնա ԱԺ, ինքը դեմ է քվեարկելու: «Այս պահի դրությամբ կոնկրետ ինֆորմացիա չունենք` բերելու են այդ նախագիծը, թե չէ, բայց եթե նորից դնեն քննարկման, այդ ժամանակ մենք կուսակցությունով` պարոն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկենք ու կտեսնենք` այդ ընթացքում ինչ փոփոխություններ կլինեն, այդ ժամանակ կկողմնորոշվենք: Ես դեմ եմ եղել այդ օրինագծին եւ գիտակցաբար այդ քննարկմանը չեմ մասնակցել: Եթե նույն ձեւով վերադառնա, իմ անձնական կարծիքը կարող եմ ասել` դեմ եմ քվեարկելու»,-վստահեցրեց ԱԺ պատգամավորը:




Լրահոս