ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը սկանդալային պատմություններից հետո հրաժարական ներկայացրեց ու փաստացի հեռացավ նաեւ քաղաքական ասպարեզից, այսօր մի տեսակ մեկուսացածի կարգավիճակում է: Բոլոր նրանք, ովքեր նախկինում «մեծ եղբոր» համար պատրաստ էին «կոկորդ պատռել», այսօր գերադասում են «շառից, փորձանքից հեռու» մնալու համար չշփվել Բեգլարյանի հետ: Թե ինչ սեւ կատու անցավ Բեգլարյանի եւ նախագահական նստավայրի «օսլայած մազերով երիտասարդների» միջեւ, տարբեր վարկածներ կան: Բայց փաստ է մի բան, որ նրան վերջնականապես մեկուսացրել են: Օրերս տեղեկացանք, որ Բեգլարյանի հարազատ եղբայրները վերջին շրջանում հրապարակային բոլոր հնարավոր վայրերում հայտարարում են, թե տեղի ունեցածը մեծ խաղ է, հասու չէ շարքային մահկանացուների գիտակցությանը, որ ուր-որ է Բեգլարյանը մի նոր, ավելի «յուղոտ» պաշտոն կստանա, ամեն ինչ նորմալ է: Իհարկե, բացառված չէ, որ հենց այդպես էլ լինի, քանի որ Բեգլարյանի ծառայությունները առաջիկա ընտրություններում անպայման պետք կգան Սերժ Սարգսյանին:




Լրահոս