ԱՅՍՕՐ ՈՉ ՄԵԿԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ Մար 26,2011 00:00 ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց Կոտայքի մարզի Արտավազ գյուղում: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար …
31 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆՍ ԿՐԹՎԱԾ ՆԱԽԱՐԱՐԸ Մար 26,2011 00:00 ՀՀ գյուղնախարարի «աղոթած» կամ «անիծած» աթոռն այս անգամ բաժին ընկավ նորացված ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանին: Մարդու, որի կենսագրությունն ու գործերը երբեւէ չեն առնչվել հասարակական-քաղաքական բնագավառներին: Թե ՕԵԿ-ը որտեղից է պեղել ու հայտնաբերել այս «հազվագյուտ նմուշը», դժվար է ասել, թեեւ չար լեզուները պնդում են, որ «Օրինաց երկրում» թուլություն ունեն նախարարի պորտֆելներ հանձնելու հատկապես Սերգոներին, թեկուզ` առանց ջանի: …
Մար 26,2011 00:00 «Ես համոզված եմ, որ ունենք ե՛ւ քաղաքական կամք, ե՛ւ համապատասխան գործընթացի մեջ է այդ պրոցեսը` բացահայտումներ անելու: Չեմ կարծում, որ սա կարող է թունավորել ՀՀ-ի ներքաղաքական կյանքը»:Գագիկ Մելիքյան «Հայկական ժամանակ»Գագիկ Մելիքյանն, ինչպես միշտ, ինքնատիպ է: Մարդը հերիք չէ, որ որոշել է մեկնաբանել ԵԽ մոնիթորինգի հանձնաժողովի անդամների հայտարարությունը` կապված մարտի մեկի իրադարձությունների հետ, որոնք «թունավորում են …
Մար 26,2011 00:00 «Մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ շատերը սպասում են էդ տիպի մի առիթի, եւ շուտով Օպերայի ամբողջ տարածքը կվերածվի գնչուական մի տեսարանի, որ պալատկեք 5, 10, 30…»: Ալիկ Սարգսյան «Հրապարակ»Մեր երկրում ինչ-որ մարդիկ կամ ուժեր լուրջ աշխատում են ոստիկանությանը վերջնականապես վարկաբեկելու ուղղությամբ: Ալիկ Սարգսյանը հայտարարում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանին վրան տեղադրելու թույլտվություն չի տա, սակայն իր …
Մար 26,2011 00:00 «Այսօրվա իրավիճակը տեսնելով ու գնաճը նկատի ունենալով` մարդիկ քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ կարողանում են ցածր տոկոսներով աշխատել»: Սերգո Կարապետյան «Իրատես դե ֆակտո» Բա էլ ինչ դարդ ունենք: Գործարարները իրենց ունեցվածքը որոշել են նվիրել ՀՀ քաղաքացիներին: Այսքանից հետո էլ այս գյուղնախարարից մարդիկ դժգոհում են: Էլ ի՞նչ անի մարդը, հայ գործարարների հետ մեկիկ-մեկիկ «բացատրական աշխատանքներ» է կատարել, որպեսզի …
ՇԱՏ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԳՈՐԾ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ Մար 26,2011 00:00 «Այդ չարաբաստիկ քրեական գործի շրջանակներում ինձ կանչել են, ես վկայություն, բացատրություն տվել եմ»,-երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետ Ներսես Նազարյանը` անդրադառնալով ՀՀ ոստիկանության քրեական վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դատական գործին, որը, ինչպես երեւում է Ներսես Նազարյանի խոսքերից, իրենց դաս է եղել . «Այս գործի շրջանակներում բոլորը հասկացան, որ ներում …
ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ԷԼ Է ԲՌՆԵԼ Մար 26,2011 00:00 Հովհաննես Թամամյանին պաշտոնանկ անելուց եւ կալանավորելուց հետո տարբեր շրջանակներից տարաբնույթ տեղեկության արտահոսքեր են լինում նրա տխրահչռակ գործունեության վերաբերյալ: Թամամյանը միայն մեկ դեպքով չէ, որ շեղել է քննության ուղին, որի համար կալանավորվեց. նա Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Վոլոդյա Թորոսյանի որդուն եւս հանիրավի բանտարկել է:Հիշեցնենք, որ խոսքը 2008 թվականի հուլիսի 3-ի առավոտյան ժամը 8:45-ի սահմաններում Հրազդան քաղաքում …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մար 26,2011 00:00 ՉԻ ՈՒՂԱՐԿՎԵԼ«Նախագահ Սերժ Սարգսյանն իր խորհրդականներից որեւէ մեկին չի ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու»: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը: Մինչդեռ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է. «Երեկ` վրանը տեղադրելուց հետո, ինձ մոտեցավ մի երիտասարդ, ներկայացավ՝ նախագահի նստավայրից եւ ինձ փոխանցեց, որ նախագահի հանձնարարականով, նախագահի …
«ԷԴ ԼԱԿՈՏԸ» Մար 26,2011 00:00 Կենտոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ սկսվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` պատվի եւ արժանապատվության հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի, որով պահանջվում է «վիրավորած եւ զրպարտած» օրաթերթից 3 միլիոն դրամ բռնագանձել հօգուտ Արզաքանցյանի: Հայցվոր կողմը վիրավորանք է համարում «ստիլյագ», «խոսում է մի քանի օտար լեզվով, բայց առավել հասկանալի է խոսում հայրենի քյավառա բարբառով» եւ «այդ …
ԿԱՅԱՑՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Մար 26,2011 00:00 Ըստ ամենայնի` կոալիցիայի մոտ էլ է հասունանում անցած տարվա մայիսին իր հեղինակությամբ ընդունված Քրեական օրենսգրքի փոփոխությունները վերախմբագրելու անհրաժեշտությունը: Խոսքը վերաբերում է վիրավորանքը եւ զրպարտությունը ապաքրեականացնելուն, որով ներդրվեց, այսպես կոչված, բարոյական պատասխանատվության ինստիտուտը: Այն իր գոյության մի քանի ամիսների ընթացքում արդեն հասցրել է արդարացնել լրագրողական կազմակերպությունների հնչեցրած բոլոր մտահոգությունները: Մեզ հայտնի դարձավ, որ նախագծի տակ ՀՀԿ-ի …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին