ՈՒՇԱՑԱԾ ԳՆԱՑՔ Հոկ 13,2011 00:00 Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ որոշել էր քաջալերել Իռլանդիայից պարտությամբ վերադարձած Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներին ու «Ֆեյսբուք» սոցիալական կայքում գրել էր. «Ապրեք, տղանե՛ր, մենք ձեզ հետ ենք»: Ինչպես միշտ, այս անգամ եւս անհաջող է ստացվել: Համենայնդեպս, նման գրություն Տիգրան Սարգսյանը կարող էր անել ֆուտբոլային հանդիպումից առաջ՝ ոգեւորելու մարդկանց: Իսկ պարտությունից հետո ճիշտ կաներ այլ բովանդակությամբ ուղերձ …
ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԲԱՐԻ ԵՆ Հոկ 13,2011 00:00 Ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի հարցումները եւ դիտարկումները, ՀՀ-ում Իտալիայի եւ Հունաստանի դեսպանատները, համեմատած շենգեն գոտում գտնվող մյուս երկրների, «բարի են»: Օրինակ` ֆրանսիական դեսպանատունը գրեթե համատարած մերժում է ելքի վիզաների դիմումները: «Ժողովուրդ»-ն Իտալիայի դեսպանատան աշխատակցին հարց ուղղեց, թե կա արդյոք վիճակագրություն` քանի մարդ է Հայաստանից դիմել` Իտալիա մեկնելու համար, եւ քանի դրական ու բացասական պատասխաններ են …
ԹԵ ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵՐԲ… Հոկ 13,2011 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ ԱԺ պետիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում հեղինակը նախատեսում է մինչեւ երկրորդ ընթերցում մտցնել նոր դրույթ: Այն է` քիմիական ամորձատման ենթարկել մանկապղծության մեջ մեղադրվող հանցագործներին: Չնայած հանձնաժողովի անդամները դրական են տրամադրված եղել Դալլաքյանի առաջարկին, այնուամենայնիվ, որոշվել է, որ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 13,2011 00:00 ԱԼՐԱՂԱՑԻ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովին պատկանող «Ախթամար» ընկերությունը պատրաստվում է Գեղարքունիքի մարզում ճոպանուղի կառուցել: Այդ նպատակով 2009թ. շվեյցարական «Լեյտներ» ընկերությունից ձեռք է բերվել եւ ՀՀ տարածք ներմուծվել իտալական արտադրության ճոպանուղի եւ անհրաժեշտ այլ ապրանքներ: «Ախթամար»-ը պարտավորվում է մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը շահագործման հանձնել ներդրումային ծրագրով նախատեսված ճոպանուղին, ստեղծել առնվազն 100 աշխատատեղ` …
ՄԱՄՈՒԼԸ, ՀԱՐԳԵԼԻՆԵ՛ՐՍ, ԻՐ ԳՈՐԾՆ Է ԱՆՈՒՄ Հոկ 13,2011 00:00 Գոյության 8 ամիսների ընթացքում «Ժողովուրդ»-ի դեմ 2-րդ դատական հայցն է ներկայացվել. մեկը ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանից, մյուսը ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի փոխարեն վիրավորված քաղաքացի Գուրգեն Աղաջանյանից: Եւ մինչ կոնկրետ գործին անդրադառնալը, հիշենք, թե որն է մամուլի դերը հասարակական-քաղաքական կյանքում, որը մի քանի իշխանիկների եւ իրապես ծախու գրչակների կողմից փոշիացել է, դրա համար էլ յուրաքանչյուր հրապարակում ընկալվում …
ՆԻՍՏ ԵՆ ԱՐԵԼ Հոկ 13,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսը հոկտեմբերի 12-ին կայացած քաղխորհրդի նիստում քննարկել է Ազատության հրապարակում անցկացրած ութօրյա հանրահավաքների ընթացքը, տարածքային կառույցների եւ կուսակցությունների կատարած աշխատանքը: Բացի այդ, քննարկվել են նաեւ շուրջօրյա հանրահավաքների հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակն ու հոկտեմբերի 28-ի հանրահավաքին ժողովրդին ներկայացվելիք անելիքների ծրագիրը: Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսին անդամակից կուսակցությունների գերակշիռ մասը շատ դրական …
ՀՀԿ-Ն ՉԻ ՍԱՏԱՐԻ Հոկ 13,2011 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալու քաղաքականություն: Սակայն ըստ նրա՝ ՀՀԿ-ն չի սատարի Քոչարյանին: «Բայց մենք գտնում ենք, որ քանի որ մենք Հանրապետական կուսակցությունն ենք, իսկ Ռոբերտ Քոչարյանը մեր կուսակցության անդամ չէ, ուստի Հանրապետական կուսակցությունից ոչ ոք նրան պադդերժկա չի անի, սատար չի կանգնի, որովհետեւ մենք ունենք …
ՀԱՋՈՂՎԱԾ ԷՐ Հոկ 13,2011 00:00 ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Կոնգրեսի ութ օր տեւած շուրջօրյա հանրահավաքների շարքը հաջողված էր: «Միգուցե ինչ-որ հարցերում շատերին որոշ բաներ չգոհացրեց, ու մարդիկ մտածում էին, որ դրանից հետո այլ կտրուկ քայլեր պետք է ձեռնարկվեն: Բայց մեր առջեւ դրված քաղաքական խնդիրը լիովին կարողացանք բավարարել: Հաղթեց մեր միասնականությունը, ամրությունը, նպատակների հստակությունը, եւ այն կազմակերպվածությունը, որ …
ՉԻ ՇՏԱՊՈՒՄ Հոկ 13,2011 00:00 ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն առայժմ չի շտապում կարծիք հայտնել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ Քաղաքացիական օրենսգրքում զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ դրույթը ՍԴ-ում բողոքարկելու նախաձեռնության մասին: «Պետք է նախ եւ առաջ հիմքերին ծանոթանալ, առանց ՍԴ դիմելու հիմքերը տեսնելու չեմ պատրաստվում կարծիք հայտնել»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց պարոն Հարությունյանը: Հիշեցնենք, որ հենց նրա …
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՂԵԼ Է, ԲԱՅՑ ԳԱՂՏՆԻ Հոկ 13,2011 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով համառորեն շարունակում է չպատասխանել հեռախոսազանգերին, երեկ բավական բուռն է արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթում նախօրեին հրապարակված լուրին: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեյիդովը հայ լրագրողներին ասել էր, թե ԵԽԽՎ բյուրոյում դեռ հունվարին ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնման հարցն անցել է միաձայն: Այլ կերպ ասած՝ ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հ.Նաղդալյանը եւս …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում