Մար 07,2012 00:00 ՀԱՐՑ. Ես պատրաստվում եմ երեխա ունենալ, եւ ինձ հետաքրքրում է` Հայաստանում առաջին, երկրորդ եւ երրորդ երեխայի ծնվելու համար որքա՞ն գումար են հատկացնում: Ի՞նչ պայմաններում եւ որքա՞ն ժամկետում են տրամադրում այդ գումարը: Աննա Կարապետյան, 30 տարեկան, տնային տնտեսուհի ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջին եւ երկրորդ երեխայի ծնվելու համար հատկացվում է 50 հազար դրամ: Երրորդ եւ նրան հաջորդող երեխայի ծնվելու …
ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ Մար 07,2012 00:00 Դիմա Բիլանը պատրաստվում է արդեն երրորդ անգամ մասնակցել «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին` ներկայացնելով Ռուսաստանը Բաքվում: Այս անգամ նա կներկայանա «TATU» խմբի անդամ Յուլյա Վոլկովայի հետ դուետով: Բիլանի հետ նույն տեղի համար մրցելու է նաեւ ռեփեր Թիմաթին: Մարտի 7-ին վերջնականապես պարզ կդառնա, թե Ռուսաստանից ով է գնալու «Եվրատեսիլ»:
ԼԱՎԱԳՈՒՅՆԸ Մար 07,2012 00:00 «ИТАР-ТАСС»-ի փոխանցմամբ` «Opel Ampera» էլեկտրական մեքենան արժանացել է եվրոպական հեղինակավոր «Տարվա ավտոմեքենա» մրցանակին: Մեքենան, որն ունի 500 կմ/ժ վազքի արագություն, զբաղեցրել է առաջին տեղը: 2-րդ տեղն է զբաղեցրել «Volkswagen Up» մակնիշի ավտոմեքենան, իսկ 3-րդը` «Ford Focus»-ը: Եզրափակիչ փուլում էին հայտնվել նաեւ հետեւյալ մակնիշի ավտոմեքենաները` «Range Rover Evoque», «Citroen DS5», «Toyota Yaris»: Մեքենաների այդ հեղինակավոր մրցույթն …
ԱՄԵՆԱԹԱՆԿ ՆԿԱՐԻՉԸ Մար 07,2012 00:00 «The Sunday Times»-ի փոխանցմամբ` Christie՚s աճուրդի տունը վաճառքի է հանել Պաբլո Պիկասոյի «Երեխան եւ աղավնին» կտավը: Այն գնահատվել է 80 միլիոն դոլար, բայց նկարի գնորդն անհատապես է ընտրվելու, այսինքն` աճուրդ չի լինելու: Մինչեւ հիմա պարզ չէ, թե կտավն ում ձեռքերում է, միայն հայտնի է, որ այն մասնավոր հավաքածուներ ունեցողի մոտ է: Ի դեպ, հենց նրան …
ԲԱՆ ՉԻ ՊԱՏԱՀԵԼ Մար 07,2012 00:00 Օրեր առաջ ավտովթարի է ենթարկվել ռեփեր Ֆելոն, ով «Մեծ Հայք»-ի ռեփեր Նարեկի երկվորյակ եղբայրն է: Դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին Իսակովի պողոտայում` Արարատյան մաքսատան հարեւանությամբ: «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենան վարող 25-ամյա Ֆելիքս Պետրոսյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը: Նույն մեքենայում են եղել նաեւ 26-ամյա Արսեն Երեմյանն ու 33-ամյա Արման Մանուկյանը, …
ՏՐԱՄՎԱՅ-ՌԵՍՏՈՐԱՆ Մար 07,2012 00:00 «Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում արդեն բացվել է մի շքեղ ռեստորան-տրամվայ, որի նպատակն է զբոսաշրջիկներին ծանոթացնել ազգային ուտեստների հետ»,-հաղորդում է Ria-ն: Ճաշացանկը փոփոխման է ենթարկվում ամեն 15 օրը մեկ: Դրա պատրաստման համար պատասխանատու են բելգիացի 6 հայտնի խոհարարներ: Տրամվայի սրահում կա 37 տեղ, ճամփորդության գինը 1 անձի համար կազմում է 75 եվրո: Տրամվայը կշարունակի գործել մինչեւ 2013 …
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՁՈՒՆ Մար 07,2012 00:00 Մեծ Բրիտանիայի լավագույն շոկոլադագործի տիտղոսակիր Ուլյամ Քարլին Զատիկի նախաշեմին ստեղծել է իսկական գլուխգործոց` Ֆաբերժե շոկոլադե ձու: Դրա բաղադրության մեջ են մտնում շոկոլադի հազվագյուտ տեսակները` մուգ տոսկանյանը եւ ճապոնական վասաբին: Շոկոլադե ձուն կներկայացվի մարտի 20-ին` Զատիկին նվիրված լոնդոնյան ավանդական աճուրդում:
ՇԱՏ ՔԻՉ Է ՄՆԱՑԵԼ Մար 07,2012 00:00 Stratfor-ը շարունակում է գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Այդ փաստաթղթերից մեկում խոսվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մասին, ով տառապում է քաղցկեղով եւ դիմել է վիրահատության: Համաձայն աղբյուրի` արդյունքները մխիթարիչ չեն, եւ Էրդողանին տեղեկացրել են, որ իրեն երկու տարվա կյանք է մնացել: Սակայն վարչապետին վիրահատած բժիշկը հերքել է վարչապետի հիվանդության հետ կապված լուրերը` դրանք համարելով բամբասանք:
ՓՈԹՈՐԿԻՆ ԶՈՀ Մար 07,2012 00:00 «Մադագասկարում մոլեգնած Իրինա փոթորիկը 65 մարդու մահվան պատճառ է դարձել, ավելի քան 70 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները»,-հայտնում է Agence France Presse-ը: Կղզում քամու արագությունը հասել է մինչեւ 200կմ/ժ: Փոթորկից վնասներ են կրել նաեւ Մոզամբիկը եւ ՀԱՀ, որտեղ նույնպես զոհեր կան:
ՋՐՀԵՂԵՂ Մար 07,2012 00:00 «Ավստրալիայի արեւելյան հատվածում տեղումների արդյունքում առաջացած ջրհեղեղի հետեւանքով ավելի քան 13 հազար մարդ է տարհանվել»,-տեղեկացնում է Reuters-ը: Ջրհեղեղից առավելապես տուժել են Քուինսլենդը, Վիկտորիան եւ Նոր Ուելսը, որտեղից տարհանվածների թիվը 8 հզ. է: Զոհերի եւ վիրավորների մասին դեռ չի հաղորդվում:
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 15:38 Սարսափելի մանրամասներ․ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. հայտարարություն
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան