ԴԵՌ ԿԽՈՍԻ Սեպ 28,2012 00:00 Երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել էր ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի՝ օրեր առաջ հնչեցրած մեղադրանքներին, թե վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները կապ ունեն Հնդկաստանից ներկրված սատկած գոմեշի մսի հետ: «Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ եւ գոմեշի միս ներկրող ընկերությունների անունները կապում են ինձ հետ: Դրանք բացարձակապես կապ չունեն ինձ հետ: …
ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ Սեպ 28,2012 00:00 «Ժողովուրդ»-ը դեռեւս սեպտեմբերի 14-ին գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը պաշտոնանկ կարվի: Թեեւ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը վրդովմունքով պատասխանել էր, թե մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, իրադարձությունները զարգացան այնպես, ինչպես գրել էինք: Միայն ՀՀ կառավարությունն առավել գթասիրտ գտնվեց եւ առաջարկեց Արմեն Պողոսյանին անձամբ ազատման դիմում գրել, որ չխայտառակվի:
ՉԻ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Սեպ 28,2012 00:00 Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցության ժամանակ, ինչպես հիշում եք, ՀՀԿ առաջնորդը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին դիմեց Դերո-ով: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել նախարարից՝ արդյոք նա չի վիրավորվել այդ ձեւակերպումից: «Ո՛չ, չեմ վիրավորվել»,-մեր տված հարցից խիստ վիրավորված՝ պատասխանեց Դումանյանը:
ՓՈՂԸ ՀԵՆՑ ԸՆԵՆՑ ԵՐԿՆՔՈՒՄ ԿԱԽՎԱԾ ՉԷ Սեպ 28,2012 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ մի շարք դասախոսներ եւ լաբորանտներ, տեղեկանալով, որ Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում բարձրացրել են դասախոսների եւ լաբորանտների աշխատավարձը, խիստ զայրացել են, որ իրենց նկատմամբ ԵՊՀ ռեկտորն անտարբեր վերաբերմունք է դրսեւորում: Շատ աշխատակիցներ պատրաստվում են բողոքի ալիք բարձրացնել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր օգոստոսի 22-ի համարում անդրադարձել էր այս խնդրին, եւ ԵՊՀ ռեկտոր …
ՓՈՒԼԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԵԿ-ՈՒՄ Սեպ 28,2012 00:00 ՕԵԿ-ականները շարունակում են ինտենսիվորեն զբաղվել կուսակցության շարքերը համալրելու գործընթացով: Երեկ կուսակցությունում կրկին քաղխորհրդի նիստ էր հրավիրված, ինչի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հետ:-Պարո՛ն Շահգելդյան, ՕԵԿ-ի հրավիրած քաղխորհրդի նիստն ի՞նչ նպատակ ունի:-Մեր քաղխորհրդի նիստերը ֆիքսված են, մենք կոնկրետ ժամանակահատվածներ ունենք, սա մեր հերթական քաղխորհրդի նիստն է, որի ընթացքում քննարկվում են մի շարք հարցեր՝ կազմակերպչական, …
Սեպ 28,2012 00:00 «Միկա» եւ «Արմավիա» ընկերությունների սեփականատեր Միքայել Բաղդասարովը մտադիր է ոչ միայն վաճառել իր ունեցվածքը, այլեւ հեռանալ Հայաստանից: Նա որոշել է բնակություն հաստատել Անգլիայում: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ Բաղդասարովը, չդիմանալով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի մրցակցությանը, որոշել է վաճառել նաեւ իր «Միկացեմենտ»-ը, սակայն գնորդ չկա: Դե իսկ «Արմավիա»-ի հետ կապված խնդիրները տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում …
Սեպ 28,2012 00:00 «Ժողովուրդ»-ի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին Մոսկվա մեկնած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես կայացրել է իր որոշումը. նա չի մասնակցելու 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Թեեւ շատ քաղաքական ուժեր նրա մասնակցությունը չէին բացառում, տարաբնույթ վերլուծություններ էին անում Քոչարյանի հնարավոր վերադարձի շուրջ, սակայն երկրորդ նախագահի մերձավորները պնդում են, որ Քոչարյանն առայժմ մեծ քաղաքականություն …
Սեպ 28,2012 00:00 Վերջին օրերին Արցախի Հանրապետությունում բավական հետաքրքիր հավաքներ են տեղի ունենում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ Ստեփանակերտ են մեկնել նաեւ Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նրանք հանդիպել են նաեւ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեր աղբյուրները հաղորդում են, որ …
ԱՆԴԱՇՆԱԿԻՑ Սեպ 28,2012 00:00 Այն, որ սաֆարովյան գործարքին միջազգային հանրության արձագանքը համարժեք չէր, տեսանելի դարձավ մարդասպանի ազատ արձակմանը հետեւած առաջին իսկ օրերից: Ընդ որում, հատկանշական է, որ այդ անհամարժեքությունը դրսեւորվեց հենց մեզ դաշնակից համարվող գերտերությունների կողմից: Նախ` այդպես էլ մինչ օրս որեւէ բառ չասաց մեր ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ում անունն անմիջականորեն կապվում էր այս գործարքի …
ՎԱՆԴԱԼԻԶՄ՝ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ. ՏԱՐՈ՛Ն, ԳԵՂԵՑԻԿ ՉԷ Սեպ 28,2012 00:00 Երեկ՝ երեկոյան, անհայտ անձինք կոտրել են Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված սիրված դերասան Մհեր Մկրտչյանի արձանը: Սրա մեղավորը ոչ միայն Հայաստանում ապրող թուրքանման հայերն են, որոնք մեր ազգային հպարտություն համարվող դերասանի արձանը անարգել են, այլեւ Երեւանի քաղաքային իշխանությունները՝ ի դեմս Տարոն Մարգարյանի: Բավական չէ, որ արձանները պատրաստվել են փխրուն կավից, նաեւ դրանց հսկողության համար նախատեսված …
28 Նոյեմբեր 23:12 Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին