ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՆՔ ՀԱՎԱՏԱԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՍՈՒՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ Հոկ 23,2012 11:15 Թեեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, այնուհանդերձ, ամերիկահայության մեծամասնությունը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել` քվեարկել գործող նախագահ Բարաք Օբամայի, թե հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի օգտին: “Ազատություն” ռ/կ-ի հետ զրույցում այս մասին ասել է California Courier պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը. “Այս ընտրություններին ամերիկահայությունը փոքր-ինչ զարմանալի կացության մեջ է: Երկու թեկնածու կա` մեկը իշխող …
Մահվան ելքով վրաերթ գինու եվ կոնյակի գործարանի մոտ Հոկ 23,2012 11:10 Երեկ` հոկտեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Ռուզան Քոչարյանը, վարելով “Օպել Աստրա” մակնիշի 29 ՏՕ 699 համարանիշի ավտոմեքենան, Ոսկևազ գյուղից դեպի Ագարակ գյուղ տանող ավտոճանապարհին` “Հայասի” գործարանի մոտ վրաերթի է ենթարկել Ոսկևազ գյուղի բնակչուհի 58-ամյա Աիսա Շահինյանին: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը՝ վրաերթի հետևանքով Ա. Շահինյանը …
Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Լատինական Ամերիկա Հոկ 23,2012 11:00 ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից armlur .am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 22-26-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մեքսիկա, Գվատեմալա և Կոստա Ռիկա, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ահաբեկչություն Հյուսիսային Օսիայում. Կան զոհեր Հոկ 23,2012 10:56 Հյուսիսային Օսիայում հոկտեմբերի 23-ի գիշերը ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է ճանապարհային ոստիկանության կետը,- գրում է Интерфакс-ը: Պայթյունը որոտացել է Չերմեն ավանում՝ Հյուսիսային Օսիայի և Ինգուշեթիայի սահմանին: Դրա արդյունքում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել են 3-ը: Ճանապարհային ոստիկանության շենքը ամբողջովին քանդվել է: Պայթուցիկը հայտնաբերվել է ВАЗ-2109 ինգուշեթական համարանիշով մեքենայի մեջ, որով էլ ահաբեկիչը ժամանել էր Ինգուշեթիայից: Պայթյունը հնչել …
ՆԵՐՔԻՆ ՀՐԱՀԱՆԳ. ՆՎԱԶԵՑՆԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ Հոկ 23,2012 10:36 Հոկտեմբերի 17-ը աղքատության դեմ պայքարի միջազգային օրն էր: Իշխանության ներկայացուցիչները, որ ամեն անգամ առիթը բաց չեն թողնում նման միջազգային օրերն արժեւորելու, ծերերին շնորհավորելու եւ այլ ուղերձներ հղելու համար, այդ օրը, բերանները ջուր առած, լռում էին: Անգամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որեւէ կերպ չանդրադարձավ օրվա խորհրդին, թեեւ դա վերաբերում էր իրենց ոլորտին: Իսկ ի՞նչ …
Ժողովուրդ. Նաիրա Կարապետյանին հեռացրե՞լ են հարազատ կուսակցությունից Հոկ 23,2012 10:23 ՄԻԱԿ անդամ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի նախկին կուսակցությունից` ՀԺԿ-ից դուրս գալու մասին ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Ն. Կարապետյանին ժամանակին հեռացրել են վերջինիս հարազատ Հայաստանի ժողովրդական կուսակցությունից: Սակայն թերթի հետ զրույցում նա նշել է. “Ձեր տեղեկությունները ճիշտ չեն, ես ինքս եմ հեռացել` իմ դիմումի համաձայն: Անհամաձայնություններ են եղել …
ՀԺ. Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու Հոկ 23,2012 10:22 ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011թթ. ողջ փաստաթղթային արխիվը: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը: “ԱԱԾ-ի անանուն աղբյուրը մեր թղթակցին փոխանցել է, որ այս կառույցին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն …
Ժողովուրդ. Սերժ Սարգսյանը փորձում է կրկին կոալիցիա վերադարձնել ԲՀԿ-ին Հոկ 23,2012 10:20 Շրջանառվող լուրերի համաձայն` Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ փորձում է կոնկրետ պաշտոնների առաջարկով կրկին կոալիցիա վերադարձնել ԲՀԿ-ին: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքել է այս լուրերը` ասելով, որ իրենց հետ ներկայում նման բանակցություններ չեն տարվում. “Որևէ համատեղ կառավարման ձևաչափ մեզ համար ընդունելի լինել չի կարող, եթե մեզ հրամցվեն, պարտադրվեն, առաջարկվեն նախապայմաններ ու պայմաններ: Մենք պետք է …
ՀԺ. Հիփոթեքային գործարքների քանակը նվազել է Հոկ 23,2012 10:17 ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա օգոստոսին Հայաստանում հիփոթեքային վարկավորմամբ գնվել է 162 միավոր անշարժ գույք, իսկ տարվա առաջին 8 ամիսներին` 872 միավոր: Սա ուշագրավ է նրանով, որ անցած տարվա աոաջին ութ ամիսներին արձանագրվել էր հիփոթեքային 413 հազար գործարք: Այսինքն, անցած տարվա համեմատ, այս տիպի գործարքների թիվը նվազել է մոտ …
Ժողովուրդ. Հովիկ Աբրահամյանի գաղտնի հանդիպումները Հոկ 23,2012 10:13 “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ժամանակներս ԱԺ այգում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը “թաքուն” հանդիպումներ է ունենում: Ականատեսների վկայությամբ՝ Արգամիչը ժամերով ինչ-որ անծանոթ մարդկանց հետ է զրուցում, որից հետո անծանոթը հեռանում է, այնուհետեւ որոշ ժամանակ անց կրկին վերադառնում ԱԺ տարածք ու շարունակում զրուցել Հովիկ Աբրահամյանի հետ: Ըստ ԱԺ-ում շրջանառվող տեղեկությունների, քանի որ ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերությունները լարված են, դրա …
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում