Ապօրինի ծառահատում Սպիտակում Հոկ 01,2012 11:03 Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին հատել է տալիս Այգեստան թաղամասով անցնող գետի եզրին գտնվող ծառերը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, 1929թ ծնված Քնարիկ Ա.-ի հանձնարարությամբ` 1958 թ. ծնված Վարուժան Մ.-ն բենզասղոցով հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող, Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող, Այգեստան …
Երիտասարդները հեծանվաերթով քարոզում են առողջ ապրելակերպը Հոկ 01,2012 10:59 Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ավելի քան 50 երիտասարդներ նախաձեռնել էին հեծանվային երթ-ուխտագնացություն Երեւան-Էջմիածին-Երեւան երթուղով։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե հեծանվային երթը կրում էր “Մենք չենք ծխում” խորագիրը։ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանի տեղեկացմամբ՝ հեծանվային արշավին, բացի բժշկական …
Հայ սամբիստները մեկնեցին Մոսկվա Հոկ 01,2012 10:55 2012 թ. հոկտեմբերի 1-ից 3-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենան Սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլի գոտեմարտերը: Սամբոյի երախտավոր Ասլանբեկ Ասլանխանովի հիշատակին նվիրված մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն արցախցի մարզիկներ Վահագն Գևորգյանը /68 կգև մարզական սամբո/, Աշոտ Դանիելյանը /82 կգև մարզական սամբո/, Մավրիկ Նասիբյանը /82 կգև մարտական սամբո/ և Դավիթ Գրիգորյանը /90 կգև մարզական սամբո/: Հայաստանի սամբոյի …
ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԸ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ Հոկ 01,2012 10:53 Սեպտեմբերի 27-ից Ռուսաստանն արգելանք կդնի հայկական իշխանի ներկրման վրա` պատճառաբանելով, թե այդ ձկնատեսակի խմբաքանակում հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ: “Բացի այն, որ դրսում են մեր օդերը փակում, մեր երկրում էլ են մեզ նեղում: Ոստիկանության կողմից ոլորտում ստուգումներ են անցկացնում, թե ում պատվերով` դեռեւս չենք պարզել: Դրա հետեւանքով 2 խոշոր ձկնատնտեսություն փակվել են, երկուսն էլ՝ դեղին քարտի …
Երեվան-Սեվան ճանապարհին Մերսեդեսը բախվել է ծառին, վարորդը մահացել է Հոկ 01,2012 10:49 Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01.25-ի սահմաններում, “Մերսեդես Բենս Ե-320” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրյա ծառերին: Պատահարի հետևանքով վարորդը` 22-ամյա Ռոման Տիգրանյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը Հոկ 01,2012 10:45 Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ին` հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 06:20-ից Հայաստան բնական գազի մատակարարումը երեք օրով դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
ՏԵՂՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ Հոկ 01,2012 10:41 Մինչև հոկտեմբերի 3-ը հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ, 4-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱՍՏՎԱԾ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ, ՈՐ ՉՓԼՎԻ Հոկ 01,2012 10:38 Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչները “Ժողովուրդ”-ի հետ զրույցում դժգոհեցին գյուղի դպրոցի շենքի անմխիթար վիճակից` հավաստիացնելով, որ այն վթարային է: “Ճիշտ է, երեխաները հաճույքով են գնում դասի, բայց, ամեն դեպքում, վտանգավոր է այդ շենքում դասեր անցկացնել: Երբ տուն են գալիս, ծիծաղելով նկարագրում են, թե ինչպես է շենքը դղրդում դասարանի դուռը ամուր փակելիս: Շատ ենք ուզում, որ …
Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են Հոկ 01,2012 10:34 Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Այս ընտրությունները կարեւոր դերակատարություն ունեն, քանի որ արդեն մյուս տարվանից, Վրաստանի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, կառավարությունը կդառնա գործադիր գերագույն մարմին, իսկ նախագահի ինստիտուտը շատ ավելի ձեւական բնույթ կստանա: “Միացյալ ազգային շարժում” կուսակցության հիմնական մրցակիցը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած “Վրացական երազանք” ընդդիմադիր կոալիցիան է: Ընտրության վերջնական արդյունքներըկհրապարակվն հոկտեմբերի 20-ին:
ԵՐԲ ԽՈՍՈՒՄ Է ԽԱԲՎԱԾ ԱՆՏԵՂՅԱԿԸ Հոկ 01,2012 10:30 ՀՀ կառավարությունում բեմադրված շոու ներկայացման հեղինակներն այնքան ինքնամոռաց կերպով էին նվիրվել Սերժ Սարգսյանից կոռուպցիայի, անարդարությունների ու այլ բացասական երեւույթների դեմ անխնա պայքար մղող մարտիկի կերպար կերտելու գործին, որ մոռացել էին ուշադրություն դարձնել մի շարք կարեւոր մանրուքների վրա: Արդյունքում՝ ներկայացումը ստացվել էր բավական փնթի ու անգրագետ: Պարզվում է՝ “Գնումների աջակցման կենտրոն” ՊՈԱԿ-ը 2011թ. ի վեր այլեւս …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան