ՓԱԿՎԵԼ Է Նոյ 06,2012 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն ընտանիքի հետ միասին պատրաստվում է լքել Հայաստանը եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, քանի որ «Շանթ»-ը սպորտային հաղորդման հեռարձակման համար նրանից պահանջել է բերել 5 մլն դրամ արժողությամբ գովազդ: Թադեւոսյանը չի կարողացել գտնել գովազդը, դրա համար էլ հաղորդումը «փակվել է»: Մեզ հետ զրույցում մեկնաբանը տեղեկությունը հաստատեց մասամբ: …
ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԻ ՇՈՒՐՋ Նոյ 06,2012 00:00 Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, բավական բարձր գնահատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները, ձգտում է առաջիկա նախագահական ընտրություններում մյուս քաղաքական ուժերին համախմբել: Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է դեկտեմբերի 15-ի նախատեսված համագումարից հետո հստակեցնել իր անելիքները: ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Կոնգրեսն իր ողջ թիմով անում է հնարավորը համապատասխան կոնսոլիդացիոն քաղաքական դաշտ …
ՄԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՏՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲՌՆԱԳԱՆՁԵՆ Նոյ 06,2012 00:00 «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ արդարադատության խորհուրդը մեծ լիազորություններ ունի եւ կարող է տույժի ենթարկել այն դատավորներին, որոնք սխալ վճիռ են կայացրել:-Պարո՛ն Տեր-Եսայան, վերջին շրջանում Եվրադատարանն անընդմեջ վճիռներ է կայացնում ընդդեմ ՀՀ-ի: Ձեր կարծիքով՝ այս ընթացքը Հայաստանի դատական համակարգի վրա ինչ-որ դրական ազդեցություն ունենալո՞ւ է:-Յուրաքանչյուր վճիռ ունի …
Նոյ 06,2012 00:00 Դեռեւս փետրվարի 21-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Օդեսայում Հայաստանի Հանրապետության նորաբաց հյուպատոսարանը ղեկավարելու է Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Գեորգի Մուրադյանը: Երեկ տեղեկացանք, որ Մուրադյանն արդեն պաշտոնապես ստացել է այդ առաջարկը եւ խորհրդարանի իր աշխատասենյակից հավաքում է իրերը՝ հեռանալու համար: Մեր հարցին, թե ինչու ընտրեց դիվանագիտության ճանապարհը, խորհրդարանում հետաքրքիր չէր, Գեորգի Մուրադյանը պատասխանեց հակիրճ: …
Նոյ 06,2012 00:00 Երեկ՝ ժամը 16:00-ին, ԲՀԿ-ն իր հերթական նիստն է անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում: Եւ, ինչպես նախորդ անգամ, այն սովորական ընթացք է ունեցել: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում որոշվել է պարբերաբար նիստեր անել, ինչպես ՀՀԿ-ում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հարց են լուծում: Եւ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար ՀՅԴ-ի գաղտնի ժողովների շունչն են հաղորդում նիստերին: …
Նոյ 06,2012 00:00 ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ակամայից մեկ ուշագրավ խոստովանություն արեց: Արդարացնելու համար հարավարեւելյան Ասիա ու Աֆրիկա իր ճամփորդությունները՝ նա ասաց, թե կոռեկտ չէ այդ երկրներն էկզոտիկ կոչելը, քանի որ Կոնգոն մի քանի անգամ ավելի մեծ է Հայաստանից: Բացի այդ, ըստ նրա, Կոնգոն ՌԴ-ից հետո ալմաստի արտադրության ոլորտում ամենամեծ երկիրն է: Ասել …
ՀՈԳԵՎՈՐ ՁԱՅՆԸ ԼՍԵԼՈՎ Նոյ 06,2012 00:00 Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի երեկվա նիստում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհի աշխատակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին: Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ռեկտորի նախկին պաշտոնակատար, ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝ ԵՊԲՀ կառավարումը նախորդ 4 ամիսներին բնականոն կազմակերպելու համար: Այսպիսով՝ վերջապես Բժշկական համալսարանը ռեկտոր …
ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՄԵՐՁ Է, ԻՍԿ ՊՆ-Ն ՉԻ ՕԳՆՈՒՄ Նոյ 06,2012 00:00 Քաղաքացի Ռոմիկ Քոչարյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր որդին՝ զորակոչիկ Արթուր Քոչարյանը, N զորամասում սույն թվականի սեպտեմբերից հիվանդացել է դեղնախտով, այնուհետեւ՝ ջրծաղիկով: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրված զինվորին զորամասում հետեւողական ու նորմալ բուժման կուրս չանցնելու պատճառով տեղափոխել են Արյան փոխներարկման ինստիտուտ, որտեղ արյան վարակը բուժելու հույս չեն տվել՝ խորհուրդ տալով շտապ տեղափոխել Մոսկվա: Դրա համար …
Աբովյանի քրեակատարողական հիմնարկի մոտ տնակ է այրվել Նոյ 05,2012 20:19 Այսօր ժամը 16.37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քրեակատարողական հիմնարկի մոտակա այգում տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկենել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Թանկարժեք մետաղների պետական գները Նոյ 05,2012 20:13 Հայաստանի ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից նոյեմբերի 5-11-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 20549.05 (-130.65), բացթողնման գին` 22335.92 (-142.02) ԱՐԾԱԹ` գնման գին` 385.81 (-1.62), բացթողնման գին` 419.36 (-1.75) …
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին