Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր Դեկ 11,2012 10:46 ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի՝ Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա այսօր` դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում են ՀՀ Մշակույթի նախարարության մամլո ծառայությունից: Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը, կյանքից հեռացավ նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում:
London Chess Classic. Արոնյանը զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը Դեկ 11,2012 10:42 Ավարտվեց Լոնդոնում ընթացող London Chess Classic մրցաշարը, որին մասնակցում էր Լևոն Արոնյանը: Վերջին՝ 9-րդ տուրում, Արոնյանը սևերով ոչ-ոքի ավարտեց Էդիթ Պոլգարի հետ հանդիպումը և վաստակած 8 միավորով մրցաշարն ավարտեց 6-րդ հորիզոնականում:
ԻՆՉՈ՞Ւ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԸ Դեկ 11,2012 10:39 Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը կարող է երկիրը վերջնականապես հասցնել կործանման եզրին: Բանն այն է, որ նրա իշխանության այս տարիների ընթացքում ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում, ընդ որում, ստեղծված իրավիճակի մասին ահազանգում է անգամ պաշտոնական վիճակագրությունը: Առավել մտահոգիչը երկրի ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական վիճակն է, որը ոչ միայն չի բարելավվում, այլեւ գնալով ավելի է վատթարանում: Օրինակ, վերջերս …
Ճանապարհներն անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց Դեկ 11,2012 10:28 Հանրապետության տարածքում որոշ ճանապարհահատվածներում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, տեղ-տեղ առկա է մերկասառույց, սակայն բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Ժողովուրդ. Աշխատանքից հեռացված Նոր Նորքի ոստիկանապետը միջնորդներ է փնտրում Դեկ 11,2012 10:25 Նոր Նորքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, որն անցած ուրբաթ հեռացվեց աշխատանքից`հանցագործություններ թաքցնելու համար, “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` արդեն սկսել է “միջնորդներ” փնտրել, որպեսզի ՀՔԾ-ում իրականացվող քննությունը լավ ավարտ ունենա: Բացի այդ, Մեհրաբյանի եղբայրը, որն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում, ՌԴ բարձրաստիճան աշխատակիցներին է դիմել, որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խնդրեն` հերթական անգամ ների Մեհրաբյանին: Լուրեր կան …
Հայկական Ժամանակ. ՏՄՊՊՀ-ի զարմանալի հաշվարկը Դեկ 11,2012 10:23 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ հրապարակել է երշիկեղեն արտադրող 21 ընկերությունների անուններ, որոնց արտադրանքի մեջ մեծ քանակությամբ սոյա, օսլա, ալյուր, սպիտակաձավար և այլ նյութեր կան: Ընկերությունները տուգանվել են անցած տարվա իրենց ընդհանուր հասույթի մեկ տոկոսի չափով: Ամանորից առաջ երշիկեղեն արտադրողների արտադրանքն անորակ կամ վատորակ հայտարարելը արդեն իսկ տարօրինակ է: Աոավել տարօրինակ է, որ …
Ժողովուրդ. Այսպես որ գնա` ՀԱԿ-ից բան չի մնա… Դեկ 11,2012 10:19 “Ժողովուրդն” իր առաջնորդողում ՀԱԿ-ի երեկվա երթի նկարներից է հրապարակել` գրելով. “Տպավորություն է ստեղծվում, որ ՀԱԿ-ում “կրճատումներ” են: ՀԱԿ-ը փոքրացավ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` մեծացան: Արդյունքում`ոչ նորմալ իշխանություն ունեցանք, ոչ նորմալ ընդդիմություն, ոչ էլ նույնիսկ այլընտրանք: Դրա փոխարեն կա քաղաքական ճգնաժամ, իսկ ճգնաժամի ժամանակ կրճատումները նորմալ երևույթ են, այն էլ Հայաստանի նման երկրում: Բայց, ի տարբերություն աշխատանքային …
Հրապարակ. Գագիկ Ծառուկյանը բողոքել է ՀՅԴ-ից Դեկ 11,2012 10:15 Ըստ ԲՀԿ “Հրապարակ”-ի աղբյուրների՝ իրենք մինչև վերջերս համոզված են եղել, որ ինչ-որ պահի ՀՅԴ-ն կպաշտպանի իրենց թեկնածուին: Սակայն Ծառուկյանը նեղ միջավայրում բողոքել է ՀՅԴ-ից՝ ասելով, որ անհասկանալի պահեցին իրենց: ԲՀԿ-ում ոչ միայն նեղված են, որ Հրանտ Մարգարյանը, որ հաճախ է նախագահականում հյուր լինում, այս անգամ իր հետ էր տարել նաև Արմեն Ռուստամյանին, ում Սերժ Սարգսյանը …
Ժողովուրդ.Ս.Սարգսյանը խոստացել է զոհաբերե՞լ վարչապետին, միայն թե Ծառուկյանը չառաջադրվի Դեկ 11,2012 10:13 Առաջիկայում իրար հետևից Մոսկվա են մեկնելու Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` երկուսն էլ ցանկանում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քոչարյանը, որ այս օրերին բացակայում է ՀՀ-ից, Մոսկվայում է լինելու դեկտեմբերի 13-ին, իսկ Սարգսյանը`դեկտեմբերի 18-19-ին: Սակայն տեղեկությունները պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Ս. Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանն անպատասխան է թողեց թերթի հարցը, …
ՀԺ.Եթե մարդը չի հայտարարել, որ առաջադրվելու է, ինչպե՞ս կարող է հայտարարել, որ փոշմանել է.Ծառուկյանի խոսնակ Դեկ 11,2012 10:10 Շաբաթ օրը տեղեկություն է տարածվել, որ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որից հետո իշխանական շրջանակներում սկսեցին խոսել, թե ԲՀԿ նախագահը փոշմանել է և նախագահի թեկնածու չի առաջադրվելու: Նման լուրեր հայտնվեցին նաև կայքերում: Երեկ, երբ “ՀԺ”-ի թղթակիցը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից մեկնաբանություն է խնդրել Ծաոուկյանի փոշմանելու մասին լուրերի վերաբերյալ, ստացել է հետևյալ …
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
15 Մայիս 11:09 ՖՈՏՈ․ Վանաձորի երբեմնի ճանապարհաշինության «Լոռու ՃՇՇ» ընկերությունը հայտնվել է պետգնումների «սև ցուցակում»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին