Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը հանկարծամահ է եղել Դեկ 06,2012 11:43 Այսօր Կառավարության նիստն սկսելուց առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ Լոս Անջելեսում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Կառավարությունում մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը:
Մերկասառույցի հետեվանքով ավտոցիստեռնը թեքվել է Դեկ 06,2012 11:39 Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի վերջնամասում, մերկասառույցի հետևանքով ավտոցիստեռնը (պատկանում է “Արգաս” ՍՊԸ-֊ին) թեքվել և մասնակիորեն փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը: Դեպքի մասին տեղեկացվել է ՃՈ-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներին չի հաջողվել ուղղել ավտոմեքենան. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Հրշեջ-փրկարարների ուժերով բեռնատարը դուրս է բերվել …
Մահացու վրաերթ Գառնիում Դեկ 06,2012 11:37 Հունդայի Տուկսոնե մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Գառնի ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967թ. ծնված Արամ Ասլանյանին։ Ոստիկանությունից armlur .am-ին տեղեկացնում են, որ Արամ Ասլանյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Սպասվում են տեղումներ. լեռնային շրջաններում` ձյան տեսքով Դեկ 06,2012 10:53 Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ին Սյունիքում եւ Վայոց ձորում, դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`ձյան տեսքով: Դեկտեմբերի 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-ին եւ 10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արեւմտյան շրջաններում կլինի 2-7մ/վրկ, դեկտեմբերի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի գիշերը եւ դեկտեմբերի …
ՀՀ վարչապետի համար առաջնային են ոչ թե Ս. Սարգսյանի խոսքերը, այլ ՌԴ նախագահի տված ձեվակերպումները: Դեկ 06,2012 10:47 Ռուսական “Իզվեստիա” թերթին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը սկանդալային հայտարարություն է արել: Խոսելով ԵվրԱզԷՍ-ի նկատմամբ ՀՀ վերաբերմունքի մասին՝ նա ասել է. “ՌԴ-ԵՄ գագաթաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինը տվել է հստակ ձեւակերպում, որով էլ մենք ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ենք. այդ գործընթացները չի կարելի հակադրել, այլ դրանց պետք է նայել որպես փոխլրացում”: Ընդգծենք, որ այս հայտարարության հեղինակը անկախ, ինքնիշխան երկրի …
Գյումրիում այրվել է տնակ Դեկ 06,2012 10:40 Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 04.17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսայելյան 107/138 հասցեում այրվում է բնակելի տնակ: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 04.59-ին, մարվել՝ ժամը 06.37-ին: Այրվել են Ա. Գալստյանին պատկանող տնակն՝ ամբողջությամբ (27 քմ) և տնակին կից փայտյա շինությունը՝ (12 քմ):
Ժողովուրդ. Իրականացել է Սերժ Սարգսյանի երազանքը, նա հանդիպել է ՌԴ նախագահի հետ Դեկ 06,2012 10:37 Երեկ վերջապես իրականացել է Սերժ Սարգսյանի երազանքը, ու նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: “Ինչպես տեղեկացրել Էինք, հանդիպումը կայացել է Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում: “Ժողովուրդ”-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ`այն տևել է բավական կարճ`մոտ 15 րոպե, և մթնոլորտն էլ առանձնապես ջերմ չի եղել: Պուտինը խոսել է մաքսային միասնական համակարգին ու ԵվրԱզԷս-ին ՀՀ անդամակցության մասին` …
Առավոտ. Սամվել Ալեքսանյանը թարգել է տաղանդները Դեկ 06,2012 10:34 Երեկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին չհաջողվեց “փախչել” մի խումբ լրագրողների “գործիքներից”։ Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։ “Բյուջեի քվեարկությունից նրա անհետանալու փորձը չստացվեց: Ստիպված “հանձնվեց”՝ դժգոհելով, որ “ես էդքանիդ հետո ո՞նց կարամ խոսամ”: Լրագրողները վստահեցրին, որ շատ տաղանդավոր եք, կարող եք: “Չէ, չէ, հիմա թարգել եմ էդ տաղանդները”: Հարցին, թե ինչպես եք վերաբերվում ՀԱԿ-ի նախաձեռնած …
Հրապարակ. Ազգային Ժողովում խախտում են լեզվի մասին օրենքը Դեկ 06,2012 10:28 “Հրապարակը” գրում է, թե խորհրդարանի Կարմիր սրահում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող լուսանկարների ցուցահանդես է բացվել, որի կենտրոնական մասում Հովիկ Աբրահամյանն է ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի հետ, բացում է “Էքսպոն”, Ս. Նարիշկինի հետ ողջագուրվում է, Վ. Մատվիենկոյին ինչ-որ բան նվիրում: Ըստ ԱԺ պատասխանատուների, ցուցահանդեսը կազմակերպել է ռուսական կողմը. ՌԴ դեսպանատունը` Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական կապերի համանախագահ …
Ժողովուրդ. ՀԱԿ- քայլն աբսուրդ էր, իմաստն՝ անհասկանալի Դեկ 06,2012 10:24 ԱԺ ՀԱԿ խմբակցությունը՝ ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի, օրերս համաձայնեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնությունը մեկ տարով հետաձգել: Հանձնաժողովը ձևավորվելու է նախագահական ընտրություններից հետո՝ քաղաքական շահարկումների չվերածվելու պատճառաբանությամբ: Այս առիթով թերթը զրուցել է Մարտի 1-ի գործով նախկին փաստաբան Հովիկ Արսենյանի հետ։ Վերջինս նշել է, որ զարմացած է. “Զարմացած եմ: Մարտի 1-ից սկսած՝ ինչ …
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին