ՋՈՒՐԸ ՉԹՌԱԾ` «ՀՈՊ» ԱՍՈՂՆԵՐԻՆ Փետ 01,2012 00:00 Դեռ չէինք հասցրել ազգովի ուրախանալ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ, երբ երեկ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի սենատորները դիմել են Սահմանադրական խորհուրդ` պահանջելով արգելափակել օրինագիծը: Հիշեցնենք, որ Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվել էր հունվարի 23-ին` ձայների 127 կողմ եւ 86 դեմ հարաբերակցությամբ: Վերջնականապես կյանքի կոչվելու համար օրինագիծը …
ՆՈՐ ԴԵՄՔ Փետ 01,2012 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Չարենցավան քաղաքն ընդգրկող թիվ 26 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի եւ Չարենցավանի ավագանու անդամ Վանիկ Էլիզբարյանը: Նա նաեւ «ՊոստՍկրիպտում» մամուլի ակումբի ղեկավարն է, 1lur.am կայքի սեփականատերը:
ԱՐՇԱՎ` ՀԱԿ-Ի ԴԵՄ Փետ 01,2012 00:00 Իշխանությունները պատրաստվում են Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել եւ ընդդիմադիր գործիչների վերաբերյալ ուշագրավ «փաստեր վերհանել»: Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իշխանությունները փորձելու են հիմնականում կենտրոնանալ, թե ընդդիմադիր գործիչներից ով է իշխանության ներկայացուցիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ կամ երբեւէ եղել: Եւ այդ ամենն առաջին հերթին անելու են լրատվամիջոցներին տեղեկատվական արտահոսք կազմակերպելով, …
ԿՈՎԱԼԸ ԴՌՆԵԴՈՒՌ Է ԸՆԿԵԼ Փետ 01,2012 00:00 Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շարունակում է իր «մեթոդներով» ամեն ինչ անել, որպեսզի Հրազդանի քաղաքապետ կարգի իր ենթակա թեկնածու Արամ Դանիելյանին: Շահգալդյանը հիմա էլ «նստել է հեռախոսի վրա» եւ զանգահարում է Հայաստանի բոլոր նախարարներին, խնդրում նրանց, թե «թասիբի հարց» է, որպեսզի նախարարները հրահանգեն իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին` աշխատանքից ազատել Սասուն Միքայելյանի կողմնակիցներին: Նա «զոհերի» …
ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԽՃՃՎԵԼ Է ՑՈՒՑԱԿԸ Փետ 01,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը կազմելը, մեղմ ասած, գլխացավանք է դարձել Կոնգրեսի համար: Եթե 18 կուսակցություններով դաշինք կազմելու հարցը Կոնգրեսում հաջողվել է հեշտությամբ ընդունել կոնսենսուսով, ապա ցուցակը կազմելը դժվարացել է. անգամ չի հստակեցվել, թե ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն այդ հարցում:Իր վերջին ասուլիսում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը զգուշացրեց, որ 18 կուսակցությունների դաշինքն աննախադեպ բան է, …
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆՔ» Փետ 01,2012 00:00 «Իմ բոյին էլ նայե՛ք, Պուրտոյանի բոյին էլ, ո՞ւմ կողմը կարող են անցնել»,-նման պատասխան է տվել Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին՝ ում կսատարի ՀՀԿ-ն, եթե 13 ընտրատարածքում առաջադրվի ե՛ւ ինքը, ե՛ւ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Արմեն Պուրտոյանը:-Պարո՛ն Սեդրակյան, լուրեր կան, որ Դուք պատրաստվում եք մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին եւ առաջադրվել մեծամասնական ընտրակարգով՝ …
Փետ 01,2012 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` փետրվարի 18-ին տեղի կունենա «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) հերթական` 9-րդ համագումարը: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԵԿՄ քարոզչության բաժնի պետ Հակոբ Հակոբյանից, սակայն նա երկու օր շարունակ չպատասխանեց մեր զանգերին: Նա խնդրեց զանգահարել 40 րոպեից, ապա ասաց, թե շատ զբաղված է: Հիշեցնենք, որ ԵԿՄ 8-րդ համագումարը տեղի էր ունեցել 2010թ. փետրվարի 16-ին, որի ընթացքում …
Փետ 01,2012 00:00 ՀՀ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Հայաստան է հրավիրել Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին: «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԱԽ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը` ավելացնելով. «ՀՀ ԱԱԽ-ի եւ ՌԴ-ի անվտանգության խորհրդի միջեւ համագործակցության ծրագիր է ստորագրվել Հայաստանում, եւ այդ ծրագրերի քննարկման համար պարբերաբար այցեր են լինում` աշխատանքային այցեր, պաշտոնական հանդիպումներ»: Ամիրյանը նշեց, որ դեռեւս որոշված …
Փետ 01,2012 00:00 Բոլորովին վերջերս ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով «Ժողովուրդ»-ի այս տեղեկությանը, ասաց. «Ես նման տեղեկություններ չունեմ, ավելին, ՀՀԿ շտաբը դեռ չի ձեւավորվել: Այն կձեւավորվի օրենքով նախատեսված կարգով: Եւ բացի այդ, խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել ամեն տեսակի հրապարակումների: ՀՀԿ-ն հրապարակային գործող կառույց է, եւ …
ՄԵՆՔ 1 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ Փետ 01,2012 00:00 Ուղիղ մեկ տարի առաջ` փետրվարի 1-ին, լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը: Երբեմն խմբագրակազմին թվում է՝ երկար ժամանակ է, ինչ մենք գործունեություն ենք ծավալում, որովհետեւ ընթերցողի հետ ամենօրյա «վիրտուալ» շփումը դարձել է կենսակերպ բոլորիս համար: Բայց փաստ է, որ օրաթերթն ընդամենը 12 ամիս է անխափան տպագրվում` ամեն օր ընթերցողներին ներկայացնելով իրենց հուզող խնդիրներին վերաբերող նյութեր …
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին