Ապրիլի 30-ին գազ չի լինի Նուբարաշեն թաղամասի որոշ հատվածներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով  ապրիլիի  30-ին ժամը 10:00–ից մինչեւ 19:00–ը դադարեցվելու  է  Նուբարաշեն  վարչական շրջանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 5-ից մինչեւ 16 հասցեների բազմաբնակարան  շենքերի, թիվ   6/2, 7/7,  7/8,  8/1,  9/5, 9/6, 10/7, 13/14, առանձնատների, Ավան վարչական  շրջանի Նարեկացի թաղամասի,  ինչպես նաեւ Արաբկիր   վարչական  շրջանի Գրիբոյեդով փողոցի թիվ 21/2, 21/4, Արղության փողոցի թիվ 29, 40 բազմաբնակարան շենքերի եւ թիվ 21-ից մինչեւ 25 հասցեների առանձնատների  գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման   մասնաճյուղը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   պահպանել անվտանգության կանոնները:




Լրահոս