Նարեկ Սարգսյանը նոր պաշտոն ունի Օգո 08,2013 12:45 Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:
31-ամյա աղջիկը դանակահարել է 36-ամյա տղային, վերջինս մահացել է Օգո 08,2013 12:40 Օգոստոսի 7-ին` ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1977 թ. ծնված Կարեն Այվազյանին բուժօգնություն ցույց տալու, բայց նա մահացած է եղել: Մեկնած օպերատիվ խումբը Աշոտաբերդ թաղամասի թիվ 5 շենքի 1-ին շքամուտքի դիմաց հայտնաբերել է Կ. Այվազյանի դիակը` կրծքավանդակի մասում ծակած-կտրած վնասվածքով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ …
Երկրաշարժ Վրաստանի տարածքում Օգո 08,2013 12:38 Վրաստանի Հանրապետության տարածքում` Դմանիսի քաղաքից 11 կմ արեւմուտք, օգոստոսի 8-ին, ժամը 11.24-ին տեղի է ունեցել 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Հայաստանի “ՍՊԾ” գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.32 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.06 աստիճան: Կապ է …
Հայ զինծառայողը մոլորվել է եվ հայտնվել թշնամու տարածքում Օգո 08,2013 12:30 Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Օգո 08,2013 12:27 Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կառավարության երեկվա նիստի ժամանակ արած հայտարարությունները հերթական անգամ ապացուցեցին այն պարզ իրողությունը, որ Հայաստանի իշխանություններին չի հետաքրքրում երկրում տիրող իրավիճակը, մասնավորապես, արտագաղթի աննախադեպ ծավալները: Ավելին, իրենք այլեւս չեն տիրապետում ստեղծված իրավիճակին: Բանն այն է, որ կառավարության նիստից մեկ օր առաջ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին կիսամյակային տվյալները: Ըստ …
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում Օգո 08,2013 12:03 ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 28 ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են սոցիալական, իրավական և այլ ոլորտներին: Քաղաքացիների ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարության, Զինված ուժերի …
Փոշուց շնչել չի լինում. կրկին ահազանգում են Թեղուտից Օգո 08,2013 11:59 Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչների հերթական ահազանգը կրկին կապված է “Վալլեքս” ընկերության գործունեության հետ, որը, ինչպես գիտեք, ցանկանում է շահագործել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը: Ըստ գյուղացիների ահազանգի և ներկայացրած լուսանկարների` հանքի շահագործման հետևանքով մի քանի անգամ ավելացել է գյուղի դիմացի ճանապարհով երթևեկող մարդատար և բեռնատար մեքենաների քանակը: Քանի որ ճանապարհը ընդհանրապես չի ջրցանվում ընկերության կողմից, բարձրանում …
ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՑ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ Օգո 08,2013 11:48 Այն, որ Հայաստանն օր օրի դատարկվում է, տեսանելի է բոլորին, բացի երկրի բարձրագույն ղեկավարությունից: Անգամ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը խուսափում էր հրապարակել այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները: Միայն նախօրեին ԱՎԾ-ն ներկայացրեց առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը՝ 123 հազար 303: Իսկ 2012թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը շատ ավելի քիչ էր` 99 …
Կադրային փոփոխություններ` ՀՀ ոստիկանությունում Օգո 08,2013 11:44 Երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Կարեն Հակոբյանն ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, …
Դանակահարություն Սյունիքի մարզի Գորայք գյուղում Օգո 08,2013 11:41 Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Գորայք գյուղի “Աղդաբան” կոչվող արոտավայրում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն ծեծի է ենթարկել 22-ամյա Անդրանիկ Բ.-ին եւ խոհանոցային դանակով հարվածելով վերջինիս ձեռքի ափին, բազկին եւ ոտքերին` պատճառել վնասվածքներ: Անդրանիկ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան