“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մայրուղային ջրագծի վթարի պատճառով մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 23.00-ն դադարեցվում է Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1, 5, 7, 9, 15, 17, 19, 19/1, 19/2, 23, 27, 31, 35 շենքերի, Սարմի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ինչպես հայտնեց ընկերության “Արևելք” շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը, …