ՕԵԿ-ն օգտագործեց ՀՀԿ-ի ուժը. Մանվել Բադեյան Ապր 19,2014 10:00 Վստահում են թե չէ, պարզ կլինի ընտրությունների ժամանակ:
ՕԵԿ-ը կխախտի ԲՀԿ-ի մենիշխանությունը․ «168 ժամ» Ապր 19,2014 09:48 ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընդդիմության դաշտ տեղափոխվելով Գագիկ Ծառուկյանի մենիշխանությունը՝ ոչ իշխանական օլիգարխի մենիշխանությունը կարող է խախտվել։ Արթուր Բաղդասարյանն անապահով խավի ներկայացուցիչ չէր նաեւ մինչեւ 2008թ., սակայն դրան հաջորդած 6 տարիների ընթացքում կարողացել է հայկական չափանիշներով օլիգարխին համարժեք կամ գրեթե համարժեք նյութական կարողություն ձեռք բերել։
ԲՀԿ-ն փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ» Ապր 19,2014 09:32 «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թիվ 25 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Դավիթ Քոչարյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն ցանկանում է այնտեղ կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրել: Ավելին՝ մեր տեղեկություններով` ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն ներքին պայմանավորվածություն ունի, որ այդ ընտրատարածքը մնալու է իրեն, եւ ՀՀԿ-ն այնտեղ չի խառնվելու:
Մարդիկ կուսակցություն են մտնում իշխանական կերակրատաշտի համար․ «Առավոտ» Ապր 19,2014 09:17 Ես ուզում եմ խոսել ՕԵԿ-ի շնորհիվ նախարար դարձած մարդկանց մասին. երբ պետք է պաշտոն ստանալ, նրանք ՕԵԿ-ական են, կուսակցական հավաքներում «Քոչարի» են պարում, բոցավառ կուսակցական ճառեր են արտասանում։ Երբ պետք է աթոռը պահպանել, միանգամից դառնում են անկուսակցական՝ մոռանալով, թե ինչ մեխանիզմով են նախարար դարձել։
Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց է ունենալու ՌԴ անվտանգության քարտուղարի հետ․ «Հրապարակ» Ապր 19,2014 08:58 Մեր տեղեկություններով՝ ապրիլի 22-ին Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Մոսկվա։ Հանդիպում եւ առանձնազրույց է ունենալու ՌԴ անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։
Նախագահականից Նելսոն Զուլոյանին արգելել են լքել ՕԵԿ-ը․ «Ժողովուրդ» Ապր 19,2014 08:48 ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը դեռեւս չի լքել ՕԵԿ-ը` ի տարբերություն իր կուսակիցընկեր, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Զուլոյանը եւս ցանկացել է դուրս գալ ՕԵԿ-ից, սակայն նախագահական նստավայրից նրան արգելել են: Թերեւս նախագահական նստավայրում մտահոգված են ՕԵԿ-ի ճակատագրով, որ կուսակցությունից սկսված արտահոսքը կարող է շատ շուտով ճակատագրական դառնալ նրանց համար:
Ավիաընկերությունը քաղաքացիներին շփոթմունքի մեջ է գցել․ «Հայկական ժամանակ» Ապր 19,2014 08:33 Ապրիլի 16-ին ռուսական «ՅաՏէյր» ավիաընկերությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 21-ից Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթեր կիրականացնի՝ միաժամանակ ներկայացնելով մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն սակագինը 49 եվրո։
Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտո՞ր․ «Ժամանակ» Ապր 19,2014 08:17 Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ օրերս կոալիցիայից դուրս եկած եւ իրեն ընդդիմություն հռչակած ՕԵԿ ղեկավար, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դառնալու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորը, որի շենքի շինարարությունը դեռ հեռու է ավարտվելուց։
28 Փետրվար 13:09 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդանյանն ում լավություն է արել, եթե այստեղ լինեին, տեղ ու դադար չէր լինի. Գլումով
28 Փետրվար 16:49 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ե՞րբ ես ցմահ տալիս»․ լարված իրավիճակ՝ դատարանում, դատավորը սանկցիա կիրառեց
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան