ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի հետ գազի արտոնյալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցը պետք է ուղղել «Գազպրոմին»՝ նշելով, որ դա կորպորատիվ հարց է։
«Դա պետք է հարցնել “Գազպրոմից”, ինձ հայտնի չէ որևէ բան չեղարկման մասին… Այստեղ կա արտոնյալ գին, այն կարող է բարձր լինել, կարող է ցածր լինել, և այն կարող է վերանայվել, և կորպորացիաները կարող են բարձրացնել այդ հարցը։ Սա կորպորատիվ հարց է, դրա համար պետք է դիմել “Գազպրոմին”»,– ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվում է Հայաստանի համար գազի արտոնյալ մատակարարման համաձայնագրի չեղարկման հնարավորությունը։
Անի Վարդանյան
























