Արթիկի ՔԿՀ պետի արգելքը Վարդան Ղուկասյանի եղբորորդուն. «Ժողովուրդ» Ապր 10,2014 09:40 րթիկի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը արգելել է` շատ մարդիկ այցելեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔԿՀ պետն այս քայլին գնացել է հաշվի առնելով Ղուկասյանների ընտանիքի անդամների շուրջ աղմկալի իրադարձությունները:
Բոլոր միջոցառումներ վարում է փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը. «Հայկական ժամանակ» Ապր 10,2014 09:22 Չնայած Տիգրան Սարգսյանը, ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետի պաշտոնակատարն է, բայց, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարելու է փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը։
Միհրան Մինասյանը ՀՀ գլխավոր դատախազությունում նոր պաշտոն է ստանձնել. «Չորրորդ իշխանություն» Ապր 10,2014 09:03 ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Արդարադատության առաջին դասի խորհրդական Միհրան Վարդգեսի Մինասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ։
Արմեն Երիցյանը պատրաստ է հրաժարականի դիմում ներկայացնել. «Ժողովուրդ» Ապր 10,2014 08:50 Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն ասի՝ պետք է հրաժարականի դիմում ներկայացնել, պատրաստ է դրան: Նախարարի խոսքերով՝ ինքը որեւէ տեղեկություն չունի՝ նոր ձեւավորվելիք կառավարությունում ՕԵԿ նախարարները կվերանշանակվե՞ն, թե՞ ոչ:
Սպասվում է փոփոխական եղանակ Ապր 10,2014 08:45 Ապրիլի 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
«Եթե Հովիկ Աբրահամյանը մի բան ուզենա, անպայման կարող է անել». «Ժամանակ» Ապր 10,2014 08:33 «Ժամանակը» Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից հետաքրքրվեց՝ ո՞ւմ կցանկանար տեսնել վարչապետի պաշտոնում. «Ում էլ նշանակեն, ինձ համար միեւնույնն է։ Ինձ համար հաճելի կլինի, որ վարչապետը շատ ավելի տնտեսագետ-գործարար լինի: Շատ-շատ մարդկանց եմ տեսնում, բայց անուններ չեմ կարող տալ:
Հովիկ Աբրահամյանը Լիտվայից վերադառնալիս կանգ է առել Մոսկվայում. «168 ժամ» Ապր 10,2014 08:17 Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել անգամ հանդիպել իր գործընկերոջը՝ ՌԴ խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինին: Նա, ըստ նույն աղբյուրների, հանդիպել է երկրորդ «էշելոնի» ռուս պաշտոնյաների»
ՊՆ-ն գնումներն իրականացրել է 3-րդ անձից` պետբյուջեից ավել վճարելով 172 մլն 877 հազար դրամ. «Ժողովուրդ» Ապր 10,2014 07:58 ՀՀ Վերահսկիչ պալատի` 2013թ. տարեկան հաշվետվության մեջ, ահա, հանդիպում ենք ուշագրավ փաստերի: ՊՆ-ն մոտ 2 մլրդ 458 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք չեն հանդիսացել արտադրող կամ ներմուծող: Ասել է թե՝ գնումներն իրականացրել է 3-րդ անձից, արդյունքում` ՀՀ պետական բյուջեից ավելի վճարվել է 172 մլն 877 հազար դրամ (շուրջ 420 հազար ԱՄՆ դոլար):
23 Հունվար 16:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջ. ննջասենյակ մուտք գործելու հետևանքը Արմավիրում
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից