Բրեդֆորդում կբացվի ինտերնետի պատմության յուրահատուկ ցուցասրահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդ քաղաքում կբացվի ինտերնետի պատմության յուրահատուկ ցուցասրահ,-գրում է BBCին:Նախագծի հեղինակների խոսքերով` մարդկանց համար կարևոր է ինտերնետի ծագման մասին տեղեկություններ իմանալը:Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 2 մլն դոլար է: Ցուցասրահը կբացվի ուրբաթ, բոլոր այցելուների մուտքն ազատ է:Իր տեսակի մեջ եզակի ցուցասրահը բաղկացած կլինի երկու բաժնից: Առաջինում կցուցադրվի ինտերնետի նախապատմությունն ու պատմությունը, իսկ մյուս բաժինը պարբերաբար փոփոխության կենթարկվի: Այստեղ կցուցադրվեն ոլորտի նորարարական գաղափարնեն ու ձեռքբերումները:




Լրահոս