ԱՄՆ-ում կորած ռուս ուսանողը գտնվել է մահացած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Վայոմինգ նահանգում կորած ռուսաստանցի ուսանող Ալեքսանդր Սագիևը մահացած է հայտնաբերվել Grand Teton ազգային պարկում:

20-ամյա երիտասարդի մարմինը գտել են այգուց ավելի քան 3 կմ բարձրության վրա. տեղեկացնում է РИА Новости-ն:

Ինչպես հայտնել են Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից, մահը կարող էր վրա հասնել բարձունքից ընկնելու արդյունքում ստացված վնասվածքների պատճառով:

Սագիևը կորել էր երկուշաբթի օրը: Նրա որոնման աշխատանքները, որոնց մասնակցում էր մոտ 60 մարդ, շարունակվել են 3 օր:

Ոստիկանության տվյալներով՝ վերջին անգամ Սագիևին տեսել էին 1 շաբաթ առաջ տեղի բարերից մեկում, որտեղ նա խոսում էր բջջային հեռախոսով:




Լրահոս