Երկրաշարժ Տավուշում` 3 բալ ուժգնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 14.15-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահ Հ. Հայրապետյանը հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 13.41-ին Տավուշի մարզի Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.050 և արևելյան երկայնության 43.890:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Կրասար, Լեռնագյուղ և Վարդաղբյուր գյուղերում 2-3 բալ: Զոհեր և ավերածություններ չկան:




Լրահոս