Իժ տեսակի 7 օձ` տան հարակից տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 14.51-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի հարակից տարածքում նկատվել են օձեր, որոնց վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է իժ տեսակի 7 օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Սեպտեմբերի 7-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Բուսաբանական փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարների խումբը:

Հայտնաբերվել է սահն տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:




Լրահոս