Հայտնի «օրենքով գողը» փոխել է ազգանունը և ապօրինի մտել Օդեսա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսայում երեկ ձերբակալվել է «օրենքով գող» Գոչու Ջինչարաձեն` Կուրշա մականվամբ. հայտնում է mzk1.ru-ն:

«Օրենքով գողը» հերթական անգամ անօրինական կերպով մտել էր Ուկրաինա:

Ավելի վաղ Կիևում` Լուկյանովկայի մոտ, ձերբակալել էին վրացի «օրենքով գողերի»:

Ինչպես հայտնի է դարձել օպերատիվ խմբի անդամներին, «օրենքով գողը» երկրում է հայտնվել անօրինական ճանապարհով: Նախորդ տարի նրան ձերբակալել էին Սակի քաղաքում: Այդ ժամանակ նա հատել էր սահմանը` խախտելով միգրացիոն կանոնները: Այս տարի «Կուրշան», փոխելով ազգանունը, կրկին ներխուժել է Ուկրաինա և փորձել կապ հաստատել տեղացի քրեականների հետ:

Այս պահին քննարկվում է հարցը, թե ինչպես պետք է «օրենքով գողին» հեռացնեն երկրից և կտրականապես բոլոր միջոցներով արգելեն մուտքը Ուկրաինա:

Հայտնի է, որ Կուրշան հետևում և պաշտպանում է «գողական» բոլոր օրենքները և ակտիվորեն մասնակցում ցանկացած «սխոդկայի»: Նա բազմիցս դատապարտվել է կեղծ փաստաթղթերի ձևակերպման, խուլիգանության, դեպի Ռուսաստան և Վրաստան զենքի ու թմրանյութի ապօրինի իրացման և շրջանառման մեղադրանքներով:

Գոչա Ջինչարաձեն «թագադրվել է» 1998 թվականին և երկու անգամ պատիժ է կրել «օրենքով գողերի ընտանիքի» անդամ լինելու պատճառով: Նա ազատ է արձակվել համաներմամբ` 2012-ի վերջում:




Լրահոս