ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «Վիկիլիկս»-ի բացահայտումների թեման քննարկվել է նաեւ Գերմանիայի Մյունխեն քաղաքում` Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ընթացքում: Նշվում է, որ հարցը քննարկվել է նաեւ Ավստրալիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ: Այսինքն` Սերժ Սարգսյանը փորձել է սկանդալային բացահայտումների մասով պայմանավորվածություններ ձեռք բերել, որպեսզի «հայկական թղթապանակը» չբացվի ու չհրապարակվի: Սակայն, ինչպես երեւում է, պայմանավորվածություն ձեռք չի բերվել, դրա համար էլ Սարգսյանի Հայաստան վերադարձից հետո «Վիկիլիկսը» սկսեց խոսել «հայերեն»: Երեկ այս լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին, որը պատասխանեց, թե  «Մեկ ամիս է, երկուս, ինչ սկսել է այդ պատմությունը, ես ասել եմ, որ «Վիկիլիկս»-ի վերաբերյալ հարցերին չեմ պատասխանում»: Մեզ մնում է միայն ենթադրել, որ չէր կարող այդքան զուգադիպություն լինել երկու-երեք օրվա ընթացքում:




Լրահոս