Մակարևիչի համերգին պղպեղով գազ են արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մաշինա վրեմենի» խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչի և 9 այլ կատարողի՝ հրեական երաժշտության համերգը Մոսկվայի երաժշտության տանն ընդհատվել է մի խումբ տղամարդկանց կողմից, ովքեր դահլիճում պղպեղով գազ են արձակել:

Ականատեսների վկայությամբ՝ առաջին շարքում նստած 25-30 տարեկան մի քանի տղամարդ տեղներից վեր են կացել և բղավել «Մակարևի՛չ, դավաճա՛ն»:

«Շնորհակալությո՛ւն, եթե դուք ավարտեցիք, ես շարունակեմ», – ասել է դերասանը:

Սակայն կարճ ժամանակ անց հանդիսատեսը սկսել է լքել դահլիճը շնչառական խնդիրների պատճառով. տեղեկացնում է «Դոժդ» հեռուստաալիքը:

Միջադեպի համար պատասխանատվություն է վերցրել «Այլ Ռուսաստան» հեռուստաալիքը: Այս մասին «Коммерсант»-ին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Յուրի Ստարովերովը:

Համացանցի որոշ օտգատերեր գտնում են, որ ակցիան հակասեմիթական ուղղվածություն ուներ: Սակայն ինքը՝ Մակարևիչը, բազմիցս ենթարկվել է ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցների հարձակուներին՝ ուկրաինական Սվյատոգորսկում իր ելույթի և Ուկրաինայի հարցում սեփական դիրքորոշման համար: Երգիչն այդ հարձակումները բնութագրել է իբրև հալածանք և դիմել այդ հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:




Լրահոս