Այսօր երաժշտության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1975թ.-ից ամեն տարի հոկտենբերի 1-ին նշվում է երաժշտության միջազգային օրը: Նման որոշում է կայացվել դրանից երկու տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային երաժշտական խորհրդի կողմից:

Երաժշտության միջազգային օրվա ստեղծման նախաձեռնողներից մեկն է եղել ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:

Տոնը ողջ աշխարհում նշանավորվում է մեծ համերգային ծրագրերով՝ լավագոյն երաժիշտների և կոլեկտիվների մասնակցությամբ: Այդ օրը սովորաբար հնչում են համաշխարհային մշակույթի մաս կազմող ստեղծագործություններ: Կազմակերպվում են նաև հանդիպումներ կոմպոզիտորների, կատարողների, երաժշտագետների հետ, անցկացվում են թեմատիկ ցուցադրություններ և լուսավորչական բնույթի միջոցառումներ:




Լրահոս