Ս. Սարոյանի լեզվի սայթաքումը մի քաղաքականացրեք. Մ. Բադեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետականը միշտ է մտածում ժողովրդի մասին: Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք՞ ընդառաջ կգնան կուսակից Սեյրան Սարոյանի ժողովրդի մասին մտածելու կոչին, նշեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:

Լրագրողի այն հարցին, բայց չէ՞ որ Սեյրան Սարոյանն ասաց, որ եկեք այս անգամ էլ ժողովրդի մասին մտածենք, ինչը նշանակում է, որ սովորաբար Հանրապետականը ժողովրդի մասին չի մտածել, Բադեյանը պատասխանեց. «Լեզվի սայթաքումը մի քաղաքականացրեք»:

Նրա խոսքով` շրջանառության հարկի նվազեցումը ՓՄՁ-ների համար և կառավարության նոր հարկային քաղաքականությունը դրական է,  Բադեյանի կարծիքով, կան «ներքին հոսանքներ և ստորջրյա քարեր», որոնք պետք է քննարկել և հասկանալ, թե ինչու է ստեղծվել նման իրավիճակ:

Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանն առաջարկեց միանգամից քվեարկության դնել «Շրջանառության հարկի մասին» օրենքը և մարդկանց հնարավորություն տալ հանգիստ աշխատելու:




Լրահոս