Ավտոմեքենայից դրամապանակ գողացած կինը խոստովանել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրառատ գյուղի գյուղմթերքի շուկայում 1991 թ. ծնված Փաշիկ Հ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են դրամապանակ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապանակը, որի մեջ եղել է 270.000 դրամ, վարորդական իրավունքի վկայական և բանկային քարտ, գողացել է Փաշիկ Հ.-ի ընկերոջ ընկերուհին՝ ոմն Սաթենիկ:

Սեպտեմբերի 29-ին պարզվել է, որ Սաթենիկը 1985 թ. ծնված Սաթենիկ Ա.-ն: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս