Համալիրի անվանումը չի փոխվելու. Դ. Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմիցս այս բեմից առիթ ունեցել եմ ասելու, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անունը չի փոխվելու: Այս մասին խորհրդարանում պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի այն հարցին, թե ի վերջո ինչ է լինելու Պաշտպանության նախարարության ենթակայության տակ անցած համալիրի հետ, նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Մեկ անգամ ևս հաստատում եմ դա: Շփոթն առաջացել է, երբ մարզահամերգային համալիրի նախկին սեփականատեր հանդիսացող ընկերության մամլո խոսնակն ասուլիս է հրավիրել և հանդես եկել զինվորական հագուստով: Նա ասել է իրականությանը չհամախատասխանող հայտարարություններ: Դեռևս 1999թ. հրամանագրով է համալիրը վերանվանվել Կարեն Դեմիրճյանի անվան:

Ում ենթակայության էլ անցնի համալիրը, մեր պահանջը լինելու է, որ այն պարունակի հենց այդ բառերը: Այս պահի դրությամբ համալիրի սեփականությունը պատկանում է ՀՀ-ին: Իհարկե, մենք երկար դա չենք կարող պահել հանրապետության ենթակայության տակ: Կամ կգտնենք կառավարիչ, կամ կստեղծենք ոչ առևտրային կազմակերպություն և դա կհանձնենք նրանց», – ընդգծեց Հարությունյանը:




Լրահոս