Առևտրականները չեն հեռանում խորհրդարանի շենքից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի դիմաց կրկին ցույց են անում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:  Նրանց հանդիպեց նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, թե կարծում է՝ խնդրի լուծումը մեծապես կախված է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների ակտիվությունից։

Մինչ այդ բողոքող քաղաքացիների մոտ էր իջել նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով նշեց, որ այս խնդրի առնչությամբ քննարկումներ են տեղի ունենալու նաև վաղը:

Վաղը՝ ժամը 10.00-ին, կայանալու է Կառավարության հերթական նիստը, և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները կրկին պատրաստվում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել գործադիրի շենքի առջև:

Հիշեցնենք, որ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհ են այսօրվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքից:




Լրահոս