Ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել. վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 01.15-ին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը՝ 1997 թ. ծնված Արամ Գասպարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս