Սպանություն` ուղիղ եթերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայում հասարակական ակտիիստ Ատիլիո Ռոման Տիրադոյին սպանել են իր ամենշաբաթյա ռադիոհաղորդման ժամանակ. հայտնում է Associated Press-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Սինալոա նահանգի Մասատլան քաղաքում: Երկու հանցագործներ ներխուժել են Fiesta Mexicana ռադիոկայան և հարցրել, թե ինչպես գտնել Տիրադոյին: Տնօրենը խնդրել է նրանց սպասել, մինչև Տիրադոն կազատվի, սակայն նրանք հրել են դուռը և ներս մտել:

Դրանից հետո նրանցից մեկը մնացել է դրսում, իսկ երկրորդը մտել ստուդիա և երկու անգամ կրակել ակտիվիստի վրա հենց ուղիղ եթերում: Գնդակները դիպել են տղամարդու գլխին և կրծքին: Տիրադոն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ հետագայում մահացել է:

Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ դա Մեքսիկայի պատմության մեջ առաջին սպանությունն է ուղիղ եթերում: Հանցագործներին ճանաչելու նպատակով ուսումնասիրվել են զննման տեսախցիկների տեսագրությունները:

Տիրադոն գլխավորում էր տեղի մոտ 800 գյուղմթերք արտադրողների խումբ, որոնց հողերը մի քանի տարի առաջ տուժել էին՝ ջրամբար կառուցելու պատճառով: Ակտիվիստը փոխհատուցում էր պահանջում կորցրած հողերի դիմաց, կազմակերպում էր բողոքի երթեր:




Լրահոս